17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այն, ինչ լսեց երեկ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին, բավարար է արտագաղթելու համար: Հանրքվե`թշնամանքի քարոզ, պառակտում, պետականության հետ ոչ մի կապ չունեցող միջոցառում

Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը չի հասկացել, թե ինչ կատարվեց երեկ։ «Իմ քայլի» ձեռքին հայտնվել է խաղալիք՝ «իշխանություն» անունով։

Ակնհայտ է, որ 37-ի օրինագծից Փաշինյանը վերջին պահին հետ կանգնեց ներքին աննախադեպ ճնշումների և միջազգային կառույցների կոշտ արձագանքից հետո։ Հետ կանգնեց՝ թքած ունենալով 37-ի վրա, որոնց մեծամասնությանը եթե հարցնես, թե ինչի տակ է ստորագրել, չի պատասխանի։

Ոտքի վրա փոխվեց սցենարը և ընտրվեց հանրաքվեի ճանապարհը։ Բայց կարևորը դա չէր։ Երեկ մեծ միտինգի օրն էր։ Երեկ առիթ ստեղծվեց՝ միտինգ անելու. սա՛ էր ամենակարևորը։ Գործը, երկիրը, կուտակված հարցերը՝ ջհանդամ։ Միտինգ։ Ժանրի բոլոր կանոններով։ Միտինգի սկզբնական հատվածը՝ համերգը, ժողովրդին տաքացնելը, մասսայական գոչյունները վերապահված էր «Իմ քայլի» պատգամավորներին։ Ինքը՝ գերագույն գլխավոր միտինգավարը, աշխատասենյակից հետևում էր ու գնահատականներ դնում ելույթ ունեցողներին՝ «Մակունց առաջին աստիճանի», «Մակունց երկրորդ աստիճանի» և այլն։

Այն, ինչ լսեց երեկ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին, բավարար է արտագաղթելու համար։ Դա նորմալ պետության ԱԺ չէր, դա նորմալ պետության պատգամավորների որակ չէր։ Միջին քաղաքացին միայն պիտի տագնապ զգար՝ իր և ընտանիքի ապագայի համար։

Վերջում հայտվեց Փաշինյանը։ Նրան միտինգ էր պետք։ Վերջին անալիզները (սոցհարցումները) ցույց էին տվել, որ միտինգի կենսական անհրաժեշտություն կա։ Բայց, ցավոք, փողոցում այլևս միտինգ չի ստացվում. չկա նախկին էնտուզիազմը։ Հիմա փողոցի միտինգներն իր դեմ են։ Լուծումը գտնվեց. միտինգ՝ Ազգային Ժողովում։ Դարակից հանվեց ելույթը՝ բռնել, կախել, վիրավորել, մեղադրել, դատավճիռ կայացնել, դավաճան հռչակել…

Միտինգն արված է, դոզան՝ ստացված, ներքին թշնամանքի ու պառակտման թույնը՝ ներարկված հասարակության մեջ։

Հետո կնշանակվի հանրաքվե, կլինի քարոզարշավ, հետևաբար՝ կլինեն նոր միտինգների և այլասերված ճառերի նոր հնարավորություններ։ Այդ ընթացքում երկիրը թուլանալու է, խնդիրները կուտակվեն։ Դա ոչ ոքի չի հետաքրքրում։

Ինչ հանրաքվե է մեզ սպասում։ Փաշինյանը այն վերածելու է թշնամանքի քարոզի, պառակտման, պետականության հետ ոչ մի կապ չունեցող միջոցառման։ Մարդ, որը կարող է իրեն թույլ տալ. «շուտով լսելու եք շնաբարո դուրսպրծուկների վնգստոցը» նախադասությունը, չի կարող որևէ առաջընթաց, որևէ դրական բան ապահովել երկրում։ Նա պիտի քանդի, բռնի, գործ սարքել տա, միտինգ անի… Նա ունի խորհրդարանական մեծամասնություն, որի անդամներին ենթարկում է թրաֆիկինգի, նա ունի ուժայիններ, որոնցով վախեցնում է մյուսներին։

Մյուս կողմից՝ հանրաքվեն լավ առիթ է կոնտրմիտինգ անելու։ Ուղղակի պետք է ժողովրդի հետ խոսել՝ չգոռգոռալ, չճվճվալ, չվիրավորել, այլ՝ հանգիստ խոսել։

Հ. Գ. Ավելի ուշ Փաշինյանն իր ՖԲ-ում գրել է. «Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը պառլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց։ Հպարտ եմ ձեզ համար»։ Հասկանալի է, որ սա դուխ տալու, ներքին մանթրաշը չեզոքացնելու, ինչպես նաև՝ հենց իր ներսի վախերը հաղթահարելու համար է գրվել։ Բայց մաստեր-կլաս համարել երեկվա հակաէսթետիկ նիստը, կներեք, արդեն սիմպտոմատիկ է։ Գուցե իր խմբակցությունում կա աշխարհայացքային լիակատար համընկնո՞ւմ։ Ափսոս է պետությունը։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ