20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լեգիտիմության ճգնաժամ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.

«ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ

Ե՞րբ է սկսվել անկախ Հայաստանում, օրինականության, նաև, ինչպես ընդունված է ասել լեգիտիմության ճգնաժամը։

Անկախ 1990 թ․ ՀՀ ԳԽ , ինչպես նաև 1991թ․ նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած թերություններին ու խախտումներին, ընտրությունների արդյունքները, գուցե ոչ այնքան օրինական էին, սակայն հասարակության համար ընդունելի, այսինքն ՝ լեգիտիմ էին։ 1995թ․ խորհրդարանական ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն, ինչպես նաև 1996թ․ նախագահական ընտրությունները Հայաստանում ստեղծեցին, ինչպես օրինականության, այնպես էլ լեգիտիմության ճգնաժամ, որը և չհաղթահարվեց, ընդհուպ մինչև 2018թ․ զանգվածային ճնշման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունը և նույն թվականի դեկտեմբերին կայացած և օրինական և լեգիտիմ ընտրությունները։

Նոր իշխանությունները օրինականության խախտումն ու լեգիտիմության առաջին կորուստն ունեցան 2019թ․ մայիսին, վարչապետի կոչով դատարանները շրջափակելով։

Սակայն, արդեն 2020թ․ ապրիլի 5-ին հանրաքվեի դրված հարցը, անկախ արդյունքներից, իշխանությանը դարձնում է ոչ օրինական և ոչ լեգիտիմ»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ