24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ Փաշինյանը չի արձագանքում Բաքվից պատվիրված հակահայկական զառանցանքներին. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.

Մինչ Հայաստանի իշխանությունները զբաղված են պոպուլիզմով և դեմագոգիայով, որի հասցեատերը ներքին լսարանն է ու բարձիթողի են արել արտաքին քաղաքական վտանգները, պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է, որ մաքսիմալ դրանից օգտվի…

Այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ հակահայկական նյութեր են հրապարակվել ռուսաստանյան և ռուսալեզու բավական հայտնի Lenta.ru, bbc .com, Gazeta.ru կայքերում…

Այս ամենին գումարվում է նաև Ադրբեջանի բռնապետ Իլհամ բաբայի, նրա կնոջ և տեղակալ Մեհրիբան Ալիևայի և նրանց դստեր՝ Լեյլա Ալիևայի տարբեր սոցցանցերում (facebook, twitter, instagram) ակտիվ գործող էջերը, որոնք արդեն մի քանի օր էլ լծված են հակահայկական քարոզչություն տարածելու գործին… Բավական ակտիվ հակահայկական քարոզչություն են տանում նաև Ապշերոնյան սուլթանության ԱԳՆ-ն, բազմաթիվ պաշտոնյաներ, նավթախավիարային լափամանից օգտվողները և այլն…

Իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները և հատկապես պարոն Փաշինյանը, նրա ընտանիքի անդամները, մեր ԱԳՆ-ն և իշխանության տարբեր ներկայացուցիչները դրան հակազդելու համար… Պատսախանը սարսափեցնող է՝ «ոչինչ»…

Պարոն Փաշինյանը, նրա կինը և ավագ դուստրը, ովքեր բավական ակտիվ են սոցցանցերում, որքան կարելի է հասկանալ, արհամարհած ունեն «կիրթ» Իլհամի և նրա ընտանիքի կողմից տարվող հակահայկական քարոզչության վրա… Նույն՝ Բաքվի կեղծիքներին չարձագանքելու մարտավարությունն են ընտրել նաև պարոն Փաշինյանի թիմակիցները, ովքեր մեծ հաճույով Փաշինայնի հրահանգով և նրան դուր գալու համար կարող են հարձակվել, ասենք՝ ՍԴ նախագահի վրա կամ նրան քննադատողներին պիտակավորել, բայց լուռ մնալ, երբ մեր արևելյան հարևանները մեզ կեղծ մեղադրանքներ են ներկայացնում՝ ցեղասպանություն գործելու մեջ… Նրանց համար ավելի կարևոր է “Այո”-ի քարոզչության և գողացված լոգոյի վրա 200 միլիոն դրամից ավելի գումար ծախսելը, քան մեզ համար շատ վտանգավոր հակահայկական քարոզչությունը, որին պաշտոնական Երևանը պետք է պատրաստ լիներ և գումարներ ծախսեր բազմաթիվ օտարերկրյա և օտարալեզու ԶԼՄ-ներում ազերիների թեզերը և կեղծիքները հերքող և բացահայտող համապատասխան հոդվածներով հանդես գար…

Չարձագանքելը Բաքվից հայերի հասցեին հնչող զրպարտություններին կարող է շատ ծանր և անդառնալի հետևանքներ ունենալ մեզ համար…

20-րդ դարի վերջին և 21-րդ դարում պատերազմների ելքերը մեծ մասամբ լուծվում են ոչ թե մարտի դաշտերում կամ բանակցային սեղանների շուրջ, այլ տեղեկատվական պատերազմում տարած հաղթանակի արդյունքում, որին, ինչպես տեսնում ենք, Հայաստանի ներկայիս իշխանությունները կամ պատրաստը չեն, կամ էլ ամեն ինչ տապալում են…

Զավեշտալի էր նաև ԱԳՆ-ի պասիվ կեցվածքը, որը բացարձակ չարձագանքեց Հայաստանի հասցեին Ադրբեջանից և Թուրքիայից հնչող ագրեսիվ հռետորաբանությանը.. Մեր ԱԳՆ-ի աշխատանքն ավելի խայտառակ վատն է, քան կրուասանասեր Էդուարդ Նալբանդայանի ժամանակներում էր…

Պետական մտածելակերպից զուրկ Փաշինյանը և նրա հետ քայլած պատուհասները լավ կլինի երբեք չմոռանան ֆաշիստական Գերմանիայի գլխավոր քարոզիչ Գեբելսի աշխատանքային սկզբունքը՝ “Որքան սուտը սարսափելի է, այնքան դրան ավելի շատ են հավատում”, որն արդիական է նաև հիմա…

Տեսնես Աննա Հակոբյանը պատասխանելո՞ւ է բազմաթիվ շինարարական-վերականգնողական վիրահատություններ տարած “իրական” Մեհրիբանի հակահայկական զառանցանքներին, թե գերադասում է գործ ունենալ “կեղծ” Մեհրիբան խանումի հետ, որին հրավիրում էր Շուշի մուղամ լսելու…

Ի դեպ, ժամանակին ֆեյքերի հայտնի ֆաբրիկան (տարբեր տվյալներով 15-25 հազար կեղծ օգտատերերի մասին է խոսքը), որի աշխատակիցներն առավոտից երեկո հայհոյում են Փաշինյանին քննադատողներին և գովերգում են վարչապետի գործունեությունը, ժամանակին ստեղծվել էր Բաքվից հնչող հակահայկական քարոզչությանը դիմադրելու համար…

Հ.Գ. Տեղեկատվական պատերազմում տանուլ տալը մեծ վտանգ է Հայաստանի և Արցախի համար, որն այս իշխանությունները բացարձակ չեն հասկանում…

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ