26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս իշխանությունը ծախսում է անհաշիվ ու անտնտեսվար, եւ ամենակարեւորը՝ թաքուն եւ առանց հանրությանը տեղեկացնելու. Հրապարակ

Հանգստյան օրերը նյարդային էին։ Այսինքն՝ գրեթե այնպիսին, ինչպիսին վերջին մեկուկես տարվա բոլոր օրերն են։ Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում բեմադրված ներկայացումը հասարակությանը բաժանել էր երկու հակամարտող բանակի՝ փոքր հատվածը պաշտպանում էր պերֆորմանսի մասնակիցներին ու հեղինակներին, մեծ մասը՝ դատապարտում ու հայհոյում։ Թվում է՝ անգամ եթե անճաշակ ու անարվեստ բեմադրություն էր ստացվել, ի՞նչ մի վրդովվելու պատճառ է դա, որ այսպես փոթորկել է մեր հանրությանը։

Դրա համար, ըստ իս, 2 պատճառ կա՝ մեկն այն է, որ պետբյուջեից 2,7 միլիոն դրամ է հատկացվել մի բանի, որի օգտակարության եւ բարձրաճաշակության հետ կապված, մեղմ ասած, խոր կասկածներ կան։ Այսինքն՝ ակնհայտ է դառնում, որ այս իշխանությունները պետական բյուջեն շփոթել են սեփական գրպանի հետ՝ ծախսում են անհաշիվ ու անտնտեսվար, եւ ամենակարեւորը՝ թաքուն եւ առանց հանրությանը տեղեկացնելու։

Եվ երկրորդ պատճառը՝ մարդիկ այս ներկայացման մեջ հեռուն գնացող մութ նպատակներ են տեսնում՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, հոմոսեքսուալ հարաբերությունների խրախուսման, հայկական ավանդույթների ու ազգայինի ոտնահարման ուղղությամբ։ Կա՞ն արդյոք այդ նպատակները իշխանավորների մտքում՝ ոչ ոք չի կարող ասել, քանզի նրանք իրենց նպատակների մասին չեն բարձրաձայնում։ Իսկ հանրային կասկածներին անդրադառնում են միայն այն ժամանակ, երբ մարդկանց դժգոհությունն աճում է եւ սկսում է սպառնալ իրենց աթոռներին։ Հանրային դժգոհությունն էլ, որպես կանոն, հանրային կարծիք չէ՝ իրենց մտածողությամբ, այլ ռոբասերժական շրջանակներից ֆինանսավորվող, պատվիրված ու ուղղորդվող պրոցես, որն իրենց նման ազնիվ ու նվիրված, աշխատասեր ու անբասիր իշխանություններին խանգարում է ապրել եւ ստեղծագործել:

Այս ե այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ