27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Կիանու Ռիվզը պատրաստվում է ամուսնանալ. ով է նրա ընտրյալը. /Տեսանյութ/

National Enquirer-ի փոխանցմամբ՝  Կիանոն «խելագարի պես սիրահարված է» իր ընկերուհուն՝ Ալեքսանդրա Գրանտին, եւ պատրաստ է ամուսնանալ նրա հետ: Դերասանը «վստահ է», որ իրենց սիրավեպը «հարատեւ կլինի» եւ ցանկություն չունի նախամուսնական պայմանագիր կնքել։ Հիշեցնենք, որ Ռիվզն ամուսնության վերաբերյալ նախկինում կասկածներ ուներ՝ 2001 թվականին ավտովթարի հետեւանքով իր հղի հարսնացուին՝ Ջենիֆեր Սայմին կորցնելուց հետո։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Եթեր դուրս կգա «Գլադիատոր 2» ֆիլմը . /Տեսանյութ/

Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված: Daily Mail-ի փոխանցմամբ՝  86-ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22-ին: Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին մասի պրեմիերան կայացել էր 2000 թվականին. պատմական ժանրի կինոնկարը արժանացել է  «Օսկար»-ի հինգ մրցանակի՝ ներառյալ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Հայ խառնամարտիկը հաղթել է. /Տեսանյութ/

Խառը մենամարտերի մինչեւ 70 կգ քաշային կարգում Ufc-ի  դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը (22-3) երեկ  հաղթեց (28-29, 29-28, 29-28) նախկին չեմպիոն և թեթև քաշային կարգի առաջին համար Չարլզ Օլիվեյրային (34-10): Մենամարտը տեղի է ունեցել ապրիլի 13-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում Նշենք, որ Ծառուկյանն անցկացրել է 25 մենամարտ՝ 22 հաղթանակ, 3 պարտություն։ Օլիվեյրան անցկացրել է 44 […]

Ջրհեղեղի պատճառով 33 մարդ է զոհվել. /Տեսանյութ/

Աֆղանստանում հորդառատ անձրևների հետևանքով սկսվել են հեղեղումներ, որի պատճառով 33 մարդ է զոհվել և   27-ը վիրավորվել: Իշխանությունները հայտնում են, որ զոհերի մեծ մասը տանիքի փլուզումից են մահացել: Մոտ 600 տուն վնասվել կամ ավերվել է, 200 գլուխ անասուն սատկել է, մոտ 600 կմ (370 մղոն) ճանապարհ է ավերվել, և մոտ 800 հեկտար (1975 ակր) գյուղատնտեսական հողատարածք […]

Այսօր կսկսվի նախկին նախագահի դատավարությունը. /Տեսանյութ/

Դոնալդ Թրամփը այսօր ոտք կդնի Նյու Յորքի դատարանի շենք և կդառնա ԱՄՆ առաջին նախկին նախագահը, ով դատարանի առջեւ կկանգնի որպես մեղադրյալ քրեական գործով։ Հիեցնենք, որ նա մեղադրվում է իր բիզնես փաստաթղթերը կեղծելու մեջ՝ քողարկելու համար 2016 թվականի ընտրություններից անմիջապես առաջ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին վճարած գումարը: 77-ամյա պարոն Թրամփին մեղավոր ճանաչելու դեպքում սպառնում է առավելագույնը չորս […]

Առևտրի կենտրոնում տղամարդը դանակահարել է կանանց /Տեսանյութ/

40-ամյա Ջոել Կաուչին շաբաթ օրը խուճապի մեջ է գցել մարդաշատ Westfield Bondi Junction համալիրը, երբ սկսել է մարդկանց սպանել երկարաշեղբ դաշույնով: Ոստիկանության փոխանցմամբ՝ Սիդնեյի առևտրի կենտրոնում տղամարդը թիրախավորել է բացառապես կանանց: Ստացած վիրավորումներից մահացել են 6 հոգի, նրանցից հինգը կանայք էին։ Եվս մի քանիսը, այդ թվում՝ մի աղջիկ, վիրավորվել են։ Հարձակման հետևանքով զոհված միակ տղամարդը […]

ԱՄՆ-ն Իսրայելին հայտարարել է, որ չի միանա Իրանի դեմ ուղղված որևէ պատասխան հարվածի. /Տեսանյութ/

Սպիտակ տունը նախազգուշացրել է Իսրայելին, որ ԱՄՆ-ը չի մասնակցի Իրանի դեմ ուղղված որևէ պատասխան հարվածի: Հիշեցնենք, որ ավելի քան 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ գիշերը, ինչը, ըստ Իրանի, պատասխանն էր ապրիլի 1-ին Սիրիայում իր հյուպատոսությունը պայթեցնելուն: Հատկանշական է, որ գրեթե բոլոր հրթիռները և անօդաչու թռչող սարքերը խոցվել են Իսրայելի, ԱՄՆ-ի […]

Նոր տեսախցիկ-հեռախոսը վաճառքի դուրս կգա ապրիլի 19-ից. /Տեսանյութ/

Leica ընկերությունը Ճապոնիայում ներկայացրել է իր տեսախցիկ-հեռախոսի նոր սերնդի ներկայացուցչին՝ Leitz Phone 3-ը: Հատկանշական է, որ Leica Leitz Phone 3-ն ստացել է դյույմանոց սենսոր՝ 47,2 ՄՊ կետայնությամբ։ Դրա հետ մոդուլում օգտագործվում է ոսպնյակ՝ F/1.9 բացվածքով և 19 մմ ֆոկուսային հեռավորությամբ: Տեսախցիկի ծրագրաշարը թույլ է տալիս նկարահանումը մոդելավորել տարբեր դասական ոսպնյակներով, օրինակ՝ Noctilux-M 50 մմ f/1.2, […]

54 տարեկանում մահացել է չեմպիոն սումոիստը. /Տեսանյութ/

Սումո ճապոնական ազգային ավանդական մարզաձեւի մեծ չեմպիոնը մահացել է 54 տարեկանում: Արտերկրում ծնված ահռելի ըմբիշը ճապոնական հայտնի սումո մարզաձևի առաջին չեմպիոնն էր, ով ծագումով ճապոնացի չէր: Հավայական ծագումով Ակեբոնոն օգնեց բարձրացնել ճապոնական սումոյի միջազգային հեղինակությունը 1990-ականներին: Ակեբոնոն, ով դարձել է ոչ ճապոնացի առաջին մեծ չեմպիոնը կամ «Յոկոզունան», մահացել է այս ամիս Տոկիոյում սրտի անբավարարությունից: Հիշեցնենք, […]

Երիտասարդ ամերիկացիներն ավելի հաճախ են դիմում ինքնասպանությունների. /Տեսանյութ/

Ինքնասպանությունների թիվը շարունակում է աճել ԱՄՆ-ում՝ առանց հստակ պատճառների: 21-ամյա ուսանող Բեն Սալասի մահը մեկն էր անցյալ տարի ԱՄՆ-ում գրանցված 50.000 ինքնասպանություններից՝ երբևէ գրանցված ամենամեծ թիվը: Երկրորդ տեղում 2022 թվականն է, երբ գրանցվել է 49.449 ինքնասպանություն։ Նշենք, որ Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանը վերջերս ցնցվել էր մի շարք ինքնասպանություններից: Նախորդ ուսումնական տարում յոթ ուսանող ինքնասպան են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված