Ջրհեղեղի պատճառով 33 մարդ է զոհվել. /Տեսանյութ/
Աֆղանստանում հորդառատ անձրևների հետևանքով սկսվել են հեղեղումներ, որի պատճառով 33 մարդ է զոհվել և 27-ը վիրավորվել:
Իշխանությունները հայտնում են, որ զոհերի մեծ մասը տանիքի փլուզումից են մահացել:
Մոտ 600 տուն վնասվել կամ ավերվել է, 200 գլուխ անասուն սատկել է, մոտ 600 կմ (370 մղոն) ճանապարհ է ավերվել, և մոտ 800 հեկտար (1975 ակր) գյուղատնտեսական հողատարածք
«հեղեղվել է»:
Երկրի 34 գավառներից 20-ը տուժել են հորդառատ անձրևներից, որոնք հաջորդել են անսովոր չոր ձմեռային սեզոնին:
Aljazeera-յի փոխանցմամբ՝ արևմտյան Ֆարահը, Հերաթը, հարավային Զաբուլը և Քանդահարը ամենաշատ վնասներ կրած նահանգներից են:
Մանրամասները՝ կից տեսանյութում: