25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ դեսպանատան ինչի՞ն է պետք նրանց հարազատների անուններրի ցանկը․ Հրապարակ

«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` հուլիսին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ-ի գրավումից հետո ՀՀ-ում ամերիկյան դեսպանատունը դիմել էր հայաստանյան պատկան մարմիններին, որպեսզի իրենց տրամադրեն ՊՊԾ գունդը գրաված «ծռերի» հարազատների անունները՝ ԱՄՆ մուտք գործելու համար վերջիններիս վիզա չտրամադրելու նպատակով: Անկախ նրանից, որ «Սասնա ծռերը» ժողովրդի դժգոհությունից ծնված շարժում էր եւ հասարակության շրջանում համակրանք էր վայելում, իսկ ամերիկյան իշխանությունն էլ […]

«Ե՞րբ հնարավոր կլինի Հայաստանում որակյալ բուժում կազմակերպել»

Այսօր ԱԺ-ում  պատգամավոր Վահե Հովհաննիսյանը 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում   անդրադարձավ առողջապահության ոլորտում առկա կարևորագույն մի խնդրի.  ՀՀ քաղաքացիներն ուռուցքային հիվանդությունները բուժելու համար գնում են արտերկիր, մեծ գումարներ ծախսում՝ հետաքրքրվելով՝ ե՞րբ հնարավոր կլինի Հայաստանում որակյալ բուժում կազմակերպել: «Համամիտ եմ Ձեզ հետ, բայց առանց համապատասխան ֆինանսական բազիսի, խոսքերը մնում են խոսքեր, ցանկությունները մնում […]

«Փող տաս՝ կանեմ»

ում՝ Առողջապահության նախարարության 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն  իր ելույթում անդրադարձավ  ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերին: Հարությունյանը նշեց, որ եթե բոլոր բժիշկներին էլ ձերբակալեն, միևնույն է, կոռուպցիան չի նվազի: «Ստվերը նախարարությունում է, ստվերն այնտեղ է, որտեղ մշակվում է համակարգը»,- ասաց Հարությունյանը: Նա ընդգծեց, որ պետպատվերի ոլորտում «բեսպրիդել» վիճակ է. «Փող տաս՝ […]

«Հիվանդներին պաս են տալիս մի բաժնից մյուսը» /վիդեո/

Այսօր ԱԺ-ում՝ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը  հարց ուղղեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ քայլեր են տարվում պետպատվերի հարցը կարգավորելու համար։ Պատգամավորն ընդգծեց, որ պետպատվերի մասով համակարգը բացարձակ ձախողված է ու չի գործում։ «Գիտեք՝ ձեր ոլորտում այնքան խնդիրներ կան, որ եթե ես հիմա բոլոր հարցերը շարադրեմ, […]

«Ինչո՞ւ է հենց առողջապահությանը հատկացված գումարները նվազել»

Այսօր ԱԺ-ում առողջապահության ոլորտի 2017 թվականի պետական բյուջեի քննարկմանը  պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն անդրադարձավ առողջապահության ոլորտի բյուջեի կրճատման հարցին: «Ինձ համար անհասկանալի է՝ հանրային առողջության մասով ինչպե՞ս կարելի է նվազեցնել միջոցները, քանի որ այդ ոլորտը բարվոք վիճակում չէ: Ինչո՞ւ է հենց առողջապահությանը հատկացված գումարները նվազել, և արդյո՞ք քննարկումներ եղել են, և փորձել եք պաշտպանել հանրային առողջության […]

Առողջապահության նախարարության բյուջեն 3 տոկոսով կրճատվել է

2017 թ.  պետբյուջեի նախագծով նախատեսված  առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 85,772.9 մլն դրամ: Ծախսերը նվազել են Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ 2,668.9 մլն դրամով կամ 3.0 տոկոսով: Այս մասին ԱԺ-ում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը, ինչը քիչ անց իր ելույթում հաստատեց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: «Հանրային առողջապահական […]

Հացն օգտակար է սրտի համար

Իսպանացի գիտնականներն ապացուցել են, որ հացն օգտակար է սրտի համար։ Նրանք խորհուրդ են տալիս ամեն օր փոքր քանակով հաց ուտել։ Գիրանալուց խուսափելու համար շատերը հրաժարվում են հացից՝ բացառելով այն իրենց ամենօրյա սննդակարգից։ Սակայն, Բարսելոնայի գիտնականներն ապացուցել են, որ ամեն օր փոքր քանակով հաց ուտելն օգտակար է անոթների և սրտի համար։ Օրական երկու-երեք կտոր հացը կանխում […]

Եկատերինբուրգում պաշտոնապես ՁԻԱՀ-ի համաճարակ են հայտարարել

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում պաշտոնապես ՁԻԱՀ-ի համաճարակ է հայտարարվել։ Այստեղ ՁԻԱՀ-վարակակիր է յուրաքանչյուր 50-րդ բնակիչը։ Ընդհանուր առմամբ՝ քաղաքի բնակիչների 26 693 հոգին ՄԻԱՎ-վարակակիր է, բացի այդ՝ հաշվառված է վարակակիր 774 երեխա, հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ Եկատերինբուրգում առաջին տեղում է թմրամոլային տարբերակով վարակվածությունը՝ 52 տոկոսը, 46 տոկոսը վարակվել է սեռական ճանապարհով։ Վարակվածները ոչ միայն երիտասարդներ են, […]

Հանուն առողջությա՞ն, թե՞ կենդանիների․այսօր բուսակերների համաշխարհային օրն է

Այսօր՝ նոյեմբերի 1-ին,  բուսակերների կամ Վեգանների համաշխարհային օրն է: Այն նշվում է 1994-ի նոյեմբերի 1-ից, երբ Վեգանների ընկերությունը նշեց իր 50-ամյակը: Վեգանը բուսակեր բառի անգլերեն թարգմանության կրճատ ձևն է, այսպես են անվանում այն մարդկանց, ովքեր հրաժարվում են կենդանական ծագում ունեցող ուտելիքներից կամ հագուստից: Բուսակերներից շատերը հիմականում հրաժարվում են միայն մսից։ Իսկ ահա ավանդապաշտ բուսակերները՝ վեգանները, […]

Հայաստանում գրիպի հարուցիչ կա՞

«Այս պահին  Հայաստանում  գրիպի հարուցիչ չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Նրա խոսքով՝ այս պահին երկրում տարածված է այնպիսի վիրուս, որը որը սուր շնչառական հիվանդություն է, շատ նման է գրիպին: Ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, գլխացավ, ջերմություն, հազ, քթից արտադրություն: «Բայց ես հանգիստ եմ, քանի որ մտահոգիչ վիճակագրություն չկա: Բացի այդ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի