Կանխարգելվում է կուրությունը
«Անհասության ռետինոպաթիայի նորածնային սկրինիգ և բուժում» ծրագրի նպատակն է նորածիններին փրկել կուրությունից։ Այս խնդրիառաջացման հավանականությունն ավելի բարձր է, երբ երեխան ծնվում է անհաս կամ նորածնային շրջանում ենթարկվում է վերակենդանացման միջամտությունների: Այդ երեխաների մոտ ակնագունդը դեռևս հասունացած չի լինում, իսկ աչքի հատակի անոթները լինում են թերզարգացած: Հետագայում դա կարող է հանգեցնել տեսողության կորստի:
«Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակում 2016թ. առաջնային և շարունակական սկրինինգ է անցել թիրախային խմբի 1185 նորածին, որից 994-ը` առաջին անգամ։ Նորածինների շրջանում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 3194 հետազոտություն։ Հայտնաբերվածանհասության ռետինոպաթիա ունեցող 24 նորածին «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում» ստացել է լազերային միջամտություն, 18-ը` հակաանգիոգեն ներարկում։ Եվս 3նորածնի կատարվել է 5 վիտրեոռետինալ վիրահատություն:Վիրահատությունների մի մասն իրականացվել է հեռաբժշկության կիրառմամբ։
Նշենք, որ գերազանցության կենտրոնը ստեղծվել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանինախաձեռնությամբ։ Ծրագրի մասնագիտական ղեկավարը Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին է։
Նախկինումլազերային և վիտրեոռետինալ միջամտությունների իրականացման համար անհասության ռետինոպաթիայով հիվանդ երեխաներն ուղեգրվում էին Սանկտ Պետերբուրգ։