25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նարնջի հյութն ավելի օգտակար է, քան նարինջը

Շատերն այն կարծիքին են, որ նարինջն ավելի օգտակար է, քան դրանից պատրաստված հյութը: Բայց մի նոր հետազոտություն է անցկացվել, որի արդյունքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ նարնջի հյութը շատ ավելի օգտակար է բուն նարնջից:

Պատճառը, ըստ նրանց, այն է, որ հյութի մեջ առկա օգտակար նյութերը օրգանիզմն ավելի հեշտ է կլանում: Այսպես՝ նարնջի մեջ առկա սննդային նյութերը՝ կարոտինոիդները և ֆլավոնոիդները նվազեցնում են քաղցկեղի որոշ տեսակների և սիրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:

Պաստերիզացված նարնջի հյութում այս նյութերի, ինչպես նաև վիտամին C-ի ազդեցությունը մի փոքր ավելի քիչ է: Փոխարենը, սակայն, հյութը խմելիս օրգանիզմն այդ, ինչպես նաև մյուս օգտակար նյութերը ավելի հեշտ է կլանում, քան պտուղն ուտելու ժամանակ:

Nuga Best – Armenia-ի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ