01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Կստեղծվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»

Կառավարության որոշմամբ՝ միաձուլման ձևով կվերակազմակերպվեն «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ները: Կստեղծվի  «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ: Միաձուլման արդյունքում տնտեսվող գումարի չափը կկազմի տարեկան շուրջ 300 մլն ՀՀ դրամ, որից 100 մլն ՀՀ դրամը կհատկացվի «Ավանի» հոգեկան առողջության կենտրոնում և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում առկա խնդիրների լուծմանը: Մնացած 200 մլն ՀՀ […]

Արա Բաբլոյանը մասնակցել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը: Խորհրդարանի նախագահը, շնորհավորելով Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ՝ նշել է, որ անկախությունից են սկիզբ առել […]

3 տարի ազատազրկում «գլուխդ կջարդեմ»-ի համար. Ժամանակ

ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանը և Հրայր Թովմասյանը հեղինակել են Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն։ Նրանք առաջարկում են հատուկ հոդված ավելացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց և բուժաշխատողների գործունեությունը խոչընդոտելու մասին։ Մասնավորապես առաջարկում են բուժաշխատողի նկատմամբ բռնություն կամ դրա սպառնալիք կիրառողներին դատապարտել 3-7 տարի ազատազրկման։ Այսինքն՝ բավարար է, որ մարդը որևէ բուժաշխատողի ասի՝ […]

Արմեն Մուրադյանը առաջարկեց ծափերով շնորհավորել հերոսներին/տեսանյութ/

Այսօր՝սեպտեմբերի 21-ին ԵՊԲՀ Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում արվեստի և հասարակական գործիչները հանդիպեցին ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորոմ ստացած զինծառայողների հետ: «Այսօր հայ ժողովրդի ամենակարևոր տոնն է, որը խորհրդանշում է, որ մենք արժանապատվորեն կարող ենք ապրել և աշխատել մեր հայրենիքում»,-իր խոսքում նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Մուրադյանը առաջարկեց ծափերով շնորհավորել հերոսներին: Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչ անել՝ սուր շնչառական վարակներից խուսափելու համար

Սուր շնչառական վարակներին բնորոշ է աշուն-գարուն սեզոնյանությունը։ Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնն ամեն տարի սկսվում է հոկտեմբերից։ Սակայն, մինչև սեզոնի սկսվելը, յուրաքանչյուր տարի,  կապված եղանակի ջերմաստիճանի հետ, դիտվում է աշխուժացում՝ պայմանավորված սուր շնչառական վարակների հարուցիչների (ոչ գրիպի) ակտիվությամբ։ Այսօր հանրապետությունում  սուր շնչառական վարակներն արձանագրվում են սեզոնին համապատասխան, հիվանդանոցներում, մասնավորապես՝ մանկական, այս հիվանդությունների առնչությամբ […]

Գորիսում դպրոցականները թունավորվել են դպրոցի սնունդից

Գորիսի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում սեպտեմբերի 14-ից արձանագրված բռնկման արդյունքում Գորիսի բժշկական կենտրոն է դիմել միջին ծանրության 27 հիվանդ՝ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ։ Հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում: Բացի այդ, բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է ևս 11 հիվանդ, որոնք ստանում են ամբուլատոր բուժում և […]

Ահազանգ. վիրուս է տարածված, բժիշկները չեն հասցնում. Առավոտ

Վերջին շրջանում մանկական հիվանդանոցներում ասեղ գցելու տեղ չկա, ազատ մահճակալներ չկան, մանկաբույժները չեն հասցնում սպասարկել։ Թերթին վերջին օրերին ծնողներ են ահազանգում՝ նշելով, որ ինչ-որ վիրուս է տարածված, փոքրիկներին երբ հիվանդանոց են տանում, ստիպված են լինում հերթ կանգնել, քանի որ բժիշկները ծանրաբեռնված են աշխատում։ «Ես երեխայիս հիվանդանոց տարա բարձր ջերձությաբ, բժիշկն ասաց՝ վիրուս է, շատ են […]

Կառավարությունը գաղտնի՞ է պահում.ԴԱՆ միության գործադիր տնօրեն

Դեղ արտադրողների և  ներմուծողների միությունը շարունակում է երեք ամիսը մեկ պաշտոնապես դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ դեղերի ոլորտում ստվերի կրճատման մասին տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԴԱՆ միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։ «Դրոշմապիտակները սկսեցին կիրառվել՝ հիմնավորմամբ, որ գոյություն ունի 20% ստվերային շրջանառություն, և  այդ որոշումը կարող է նպաստել դրա կրճատմանը։ […]

«13-ից 14 տարեկան աղջիկ երեխաների ծնողներ զգուշացեք».Ահազանգ

«13-ից 14 տարեկան աղջիկ երեխաների ծնողներ զգուշացեք, քանի որ ՊԱՊԻԼՈՄԱ վիրուսի դեմ պատվաստումը կամավորությսն սկզբունքով չեն կարողանում կազմակերպել պոլիկլինիկաներում, որոշել են դպրոցներում անել: Դպրոցներում մի աննշան վայրում փակցրած է հայտարարությունը, որտեղ նշված է, որ դպրոցում են պատվաստելու: ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵՔ, ՈՐ ԱՌԱՆՑ ՁԵՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՉԹՈՒԼԱՏՐԵՆ ԻՐԵՆՑ ՆԵՐԱՐԿՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ, ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆՔ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ…»: […]

«Մարդուն պետք է դնել մարդու տեղ».հոգեբան/վիդեո/

«Կառավարումը գոյատևման կարևոր ֆունկցիաներից է և այդ կառավարումը պետք է տեղ գտնի հասարակության մեջ ընթացող տարբեր պրոցեսներում»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Բանախոսի խոսքով՝ կառավարման ֆունկցիաները պետք է ունենան աստիճաններ. «Թռիչքաձև չի կարելի կազմակերպել կառավարումը: Կառավարումը արդյունավետ է , եթե կա հետադարձ կապ, այսինքն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի