20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կառավարությունը գաղտնի՞ է պահում.ԴԱՆ միության գործադիր տնօրեն

Դեղ արտադրողների և  ներմուծողների միությունը շարունակում է երեք ամիսը մեկ պաշտոնապես դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ դեղերի ոլորտում ստվերի կրճատման մասին տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԴԱՆ միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։

«Դրոշմապիտակները սկսեցին կիրառվել՝ հիմնավորմամբ, որ գոյություն ունի 20% ստվերային շրջանառություն, և  այդ որոշումը կարող է նպաստել դրա կրճատմանը։ Սակայն մեզ այդպես էլ տեղեկատվություն չէին տրամադրում նվազման մասին, իսկ վերջին երկու դեպքերում հայտնեցին, որ այդ տեղեկատվությունը գաղտնի է, չեն կարող այդ մասին խոսել»,- նշեց Սամվել Զաքարյանը։

Զաքարյանի փոխանցմամբ՝ ժամանակին իրենց հիմնավորումներ էին ներկայացնում, որ կստեղծվի հիմնադրամ, եւ ստվերի կրճատումից առաջացած գումարները կուղղվեն առողջապահության ոլորտ: սակայն հիմնադրամը այդպես էլ չի ստեղծվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ