29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

3 տարի ազատազրկում «գլուխդ կջարդեմ»-ի համար. Ժամանակ

ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանը և Հրայր Թովմասյանը հեղինակել են Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն։ Նրանք առաջարկում են հատուկ հոդված ավելացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց և բուժաշխատողների գործունեությունը խոչընդոտելու մասին։

Մասնավորապես առաջարկում են բուժաշխատողի նկատմամբ բռնություն կամ դրա սպառնալիք կիրառողներին դատապարտել 3-7 տարի ազատազրկման։ Այսինքն՝ բավարար է, որ մարդը որևէ բուժաշխատողի ասի՝ «գլուխդ կջարդեմ», և 3 տարվա ազատազրկման պատժաժամկետը պատրաստ է։

Նախաձեռնության հեղինակներն ասում են, որ համանման հոդվածներ կան ոստիկանության աշխատակիցների, լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: 

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ