20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Արցախի ՊԲ հրամանատարը տեղափոխվել է հիվանդանոց

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս տեղեկությունը  Henaran.am-ի  հետ զրույցում հաստատեցին հիվանդանոցից: Հիվանդանոցից տեղեկացնում են, որ Լեւոն Մնացականյանը պլանային ստուգում է անցնում, նա այսօր մնալու է ԲԿ-ում:  

Առողջապահության նախարարության հայտարարությունը

Հոգեկան խնդիրներ ունեցող խմբի կողմից շարունակվող դժգոհությունը տեղական արտադրության օլանզապին դեղի որակից և դրա փոխարեն միայն ամերիկյան արտադրության զիպրեքսա դեղի պահանջ բարձրացնելու կապակցությամբ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանձնարարել է Ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին իրականացնել նշված երկու դեղի կենսահամարժեքության փորձաքննություն։ Փորձաքննությունը կիրականացվի շահառուների երկու տարբեր խմբի շրջանում։ Տեղական արտադրության բաղադրության կամ […]

Զոհված ազատամարտիկի 28 ամյա որդին դեղի կարիք ունի. նախարարից պահանջում են

«Զոհված ազատամարտիկի այրի եմ ու տղաս հոգեկան խնդիրներ ունի: Նա ընդամենը 28 տարեկան է ու ես երազում էի նրան ամուսնացնելու մասին: «Զիպրեքսա» ծրագրի դադարեցումը շատ ծանր ազդեց տղայիս վրա: 19 հազար դրամ նպաստ է ստանում զոհվածի հիվանդ տղան ու մենք ի վիճակի չենք հա՛մ սնունդ գնել, հա՛մ դեղով ապահովել տղայիս»Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկի […]

Ինչ չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո

Կարեւոր է իմանալ, թե ինչ չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո, որպեսզի չվնասեք ձեր առողջության։ Ծխել Ծխելն ընդհանրապես առողջության համար վտանգավոր սովորույթ է, սակայն պարզվում է, ուտելուց անմիջապես հետո ծխելը էլ ավելի վնասակար է։ Ծխելուց անմիջապես հետո ուտելը, ըստ մասնագետների, նույնն է, որ միանգամից 10 ծխախոտ ծխես։    Մրգեր ուտել Մրգերը պետք է ուտել նախքան […]

Բժշկական գիտաժողովը փառատոնի կնմանվի

«Հոկտեմբերի 13-15-ը Ծաղկաձորում բժշկական գիտաժողով կանցկացվի, որն իր ձևափաչով ավելի շատ փառատոնի կնմանվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Աբովյանը։ Բժիշկը նկատել է, որ գիտաժողովն իր տեսակով ու մասշտաբներով աննախադեպ է, բազում ուղղություններ են ներգրավված լինելու. «Հիմնական ուղղությունները լինելու են թերապիան, ուռուցքաբանությունը, տղամարդու և կնոջ սեռական առողջությունն ու ակնաբուժությունը»։ ԵԲՀԱ-ի փոխնախագահի խոսքով՝ […]

«Բիզնեսը ծառայություններ է մատուցում, պետությունը կառավարում է գումարները եւ թելադրում խաղի կանոնները»

«Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ապահովագրության ինստիտուտը հավելյալ եկամուտներ է ստեղծում ապահովագրական ընկերությունների համար, մենք գնացինք մի ճանապարհով, երբ ռիսկի գործոնը, գումարների հավաքագրումը, ապահովագրական պահուստների կառավարումը կատարում է պետությունը, իսկ բնակչությանը ծառայություն են մատուցում առեւտրային ընկերությունները»,-այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում ասաց  ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: «Բիզնեսը ծառայություններ է մատուցում, պետությունը կառավարում է գումարները եւ թելադրում […]

«Պապիկները կարող են շարունակել հազալ…».նախարար

«Ժամանակակից առողջապահությունը բաղկացած է երկու հիմնական մասից: Մի մասը`կանխարգելումն է և հասարակական առողջապահությունը, մյուս մասը դա` հիվանդաբուժությունն է»,-այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նախարարի խոսքով` կանխարգելման համար առաջին կարևոր գործոնը` պատվաստումն է.«Սա մի գործառույթ է, որով Հայաստանը կարող է պարծենալ: Միջազգային կազմակերպությունները փաստում են, որ այսօր Հայաստանը […]

Ահազանգ նախարարին. տղաս դանակահարեց ընկերոջը

«Իմ որդին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Տարիներ շարունակ նրա վիճակը կայունացել է «զիպրեքսա» դեղամիջոցի շնորհիվ»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Ա.Ն-ն (հանգամանքներից ելնելով՝ կինը չցանկացավ ներկայանալ): Հուզված տիկինը նշեց, որ որդին ապրում էր բնականոն կյանքով, սակայն ծրագիրը ընդհատելուց հետո նրա վիճակը կտրուկ վատացել է. « Բանը հասավ նրան, որ 10 տարվա դասընկերոջը դանակահարեց ու […]

«Զիպրեքսա» դեղով բուժվողները հայտնվել են ծանր վիճակում/տեսանյութ/

«Զիպրեքսա» դեղով (Eli Lilly ընկերության օրիգինալ օլանզապին) բուժման ծրագրի նախկին շահառուները դժգոհում են Առողջապահության նախարարության կողմից իրենց տրված Apotex ընկերության դեղի որակից, որը Զիպրեքսայի ջեներիկն է: Շահառուները բողոքի ակցիայով այսօր՝ հոկտեմբերի 5-ին կառավարության շենքի մոտ էին: Նրանք պահանջում են վերականգնել «զիպրեքսա» դեղով բուժման ծրագիրը: «Մեր խնդիրն է վերականգնել արտահիվանդանոցային բուժում «զիպրեքսա» դեղով ծրագիրը, որը փակվել […]

Դպրոցներում և մանկապարտեզներում սուր շնչառական հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել

«Վերջին շրջանում դպրոցներում և մանկապարտեզներում սուր շնչառական հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել, բայց իրավիճակը վերահսկելի է»,- վստահեցնում է  Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս աճի պատճառները շատ են, դրանցից մեկը վերջին օրերին ջերմաստիճանի կտրուկ իջեցումն է: Արա Ասոյանը  հորդորում է երեխայի մոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի