21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության ոլորտի ծախսերը կրճատվել են. պատգամավորները տրամաբանությունը չեն հասկանում

Խորհրդարանում 2018 թվականի բյուջեի նախագծի՝ հանձնաժողովներում քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ ինչ տրամաբանությամբ են կառավարությունում բյուջետային հատկացումները որոշել, որ առողջապահության ծախսերը կրճատել են 5,8 միլիարդով: «Արդյոք Կառավարությանը չի՞ մտահոգում ժողովրդի առողջական վիճակը»,-հարցրեց պատգամավորը։ «Ինչպես բազմաթիվ հարցեր, այնպես էլ ժողովրդի առողջական վիճակը Կառավարությանը մտահոգում է»,-արձագանքեց Ջանջուղազյանը։ Ինչ վերաբերում է ոլորտային հատկացումներին, […]

Դատապարտում են

ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է հոկտեմբերի 29-ին Երևանի շտապօգնության «Արաբկիր» ենթակայանի կանչի մեկնած բրիգադի և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում բժիշկների հանդեպ բռնության դրսևորման փաստերը: Ցանկացած բռնություն ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն կամ կարող է պետք լինել մեկ ուրիշին: Նման […]

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմը տեղեկացնում է հեռախոսահամարների փոփոխման մասին: Նոր հեռախոսահամարները տեղադրված են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի հետևյալ հղումներով` Նախարարի աշխատակազմhttp://moh.am/#1/194 Նախարարության աշխատակազմhttp://moh.am/#1/195 Հետադարձ կապ պատասխանատուների հետhttp://moh.am/#1/180

Ինչու է պետք քնել կոշտ անկողնում

Մարդն իր կյանքի մեկ երրորն անցկացնում է քնի մեջ, ուստի այդ ժամանակը պետք է օգտագործել ոչ միայն հանգստի, այլև կեցվածքը շտկելու համար: Հարթ ու կոշտ անկողինը կարևոր է այն պատճառով, որ այս դեպքում ամեն ինչ համաչափ բաշխվում է ողջ մարմնով, և մկանները կարող են լրիվ թուլանալ: Դրա հետ մեկտեղ, միայն նման մահճակալի վրա է հնարավոր […]

Արտակարգ դեպք Երեւանում

Shamshyan.com-ը գրում է.Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Ժամը 14։15-ի սահմաններում Երևան քաղաքի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայան ահազանգ է ստացվում, որ Լեփսիուսի փողոցի 10 շենքի 2-րդ բնակարանում հարձակվել են կանչով նշված հասցե մեկնած շտապօգնության թիվ 13 բժիշկների խմբի վրա։ Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, […]

Առողջապահության նախարարության հայտարարությունը

Հոկտեմբերի 29-ը նշվում է որպես Փսորիազի  դեմ պայքարի միջազգային օր: Աշխարհում փսորիազով տառապում է մոտ 125 միլիոն մարդ: Հայաստանում մասնագիտացած կենտրոնում տարեկան ստացիոնար բուժում է ստանում փսորիազի սրացման փուլում և բարդացած ձևերի շուրջ 500 հիվանդ: Փսորիազը (psoriasis vulgaris) բազմապատճառ, հաճախակի կրկնումների հակում ունեցող մաշկային խրոնիկական հիվանդություն է։ Այն կարող է սկսվել ցանկացած տարիքում, չբացառելով նաև վաղ մանկականը, բայց […]

«Երբ եռյակ է սպասվում, տխրում եմ…» . արտամարմնային բեղմնավորման վտանգները/տեսանյութ/

«Արտամարմնային բեղմնավորման ժամանակ շատ հաճախ բազմապտուղ հղիություն է գրանցվում, սակայն դա ինձ տխրեցնում է, ու ծնողները ինձ դժվարությամբ են հասկանում»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շենգավիթ բժշկական կենտրոնի  մարդու վերականգնողական առողջության կենտրոնի կլինիկայի ղեկավար Կարինե Կիրակոսյանը: Բժիշկը ընդգծում է, որ բազմապտուղ հղիությունը հիմնականում բարդություններով է ուղեկցվում: «Եթե նորմալ հղիությունների դեպքում բազմապտուղ հղիությունը 1 կամ երկու […]

Պլաստիկ վիրաբուժության գաղտնիքները. հայ բժիշկը մանրամասնում է/տեսանյութ/

Հոկտեմբերի 13-15 ին  Ծաղկաձորում  անցկացվեց «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» 4-րդ տարեկան միջազգային համաժողով-փառատոնը: Փառատոնին մասնակցում էր նաև  Մոսկվայից ժամանած «К+31» կլինիկայի պլաստիկ վիրաբուժության գծով գլխավոր բժշկի տեղակալ, բարձրակարգ բժիշկ, պրոֆեսորՌուբեն Թադևոսի Ադամյանը : «Հայաստանում պլաստիկ վրաբուժությունը բավականին զարգացած է, որևէ բանի պակաս չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պլաստիկ վիրաբույժը: Ռուբեն Ադամյանը իր զեկույցում բացահայտեց պլաստիկ վիրաբուժության […]

Ընտանիքի 7 անդամները թունավորումով տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 24-ին, ժամը 4։40-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «անհայտ էթիոլոգիայի թունավորում շմոլ գազից` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 51-ամյա Տիգրան Ս.-ն, 2-ամյա Լալա Ս.-ն, 27-ամյա Սերոբ Ս.-ն, 24-ամյա Սեւակ Ս.-ն, 23-ամյա Սոնա Ս.-ն, 48-ամյա Լալա Հ.-ն եւ 27-ամյա Մարինե Կ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 4.00-ի սահմաններում […]

Հայաստանում ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը

Օրաթերթին հայտնի դարձավ որ Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 6069 մարդ։ Այս թիվը նախորդ տարիների համեմատ զգալի ավելացել է։ Օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ 2011 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 5552 մարդ, 2012 թվականին՝ 5607, 2013-ին՝ 5589, 2014-ին՝ 5685։ Իսկ ահա 2015 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի