26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

«Երբ եռյակ է սպասվում, տխրում եմ…» . արտամարմնային բեղմնավորման վտանգները/տեսանյութ/

«Արտամարմնային բեղմնավորման ժամանակ շատ հաճախ բազմապտուղ հղիություն է գրանցվում, սակայն դա ինձ տխրեցնում է, ու ծնողները ինձ դժվարությամբ են հասկանում»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շենգավիթ բժշկական կենտրոնի  մարդու վերականգնողական առողջության կենտրոնի կլինիկայի ղեկավար Կարինե Կիրակոսյանը: Բժիշկը ընդգծում է, որ բազմապտուղ հղիությունը հիմնականում բարդություններով է ուղեկցվում: «Եթե նորմալ հղիությունների դեպքում բազմապտուղ հղիությունը 1 կամ երկու […]

Պլաստիկ վիրաբուժության գաղտնիքները. հայ բժիշկը մանրամասնում է/տեսանյութ/

Հոկտեմբերի 13-15 ին  Ծաղկաձորում  անցկացվեց «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» 4-րդ տարեկան միջազգային համաժողով-փառատոնը: Փառատոնին մասնակցում էր նաև  Մոսկվայից ժամանած «К+31» կլինիկայի պլաստիկ վիրաբուժության գծով գլխավոր բժշկի տեղակալ, բարձրակարգ բժիշկ, պրոֆեսորՌուբեն Թադևոսի Ադամյանը : «Հայաստանում պլաստիկ վրաբուժությունը բավականին զարգացած է, որևէ բանի պակաս չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պլաստիկ վիրաբույժը: Ռուբեն Ադամյանը իր զեկույցում բացահայտեց պլաստիկ վիրաբուժության […]

Ընտանիքի 7 անդամները թունավորումով տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 24-ին, ժամը 4։40-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «անհայտ էթիոլոգիայի թունավորում շմոլ գազից` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 51-ամյա Տիգրան Ս.-ն, 2-ամյա Լալա Ս.-ն, 27-ամյա Սերոբ Ս.-ն, 24-ամյա Սեւակ Ս.-ն, 23-ամյա Սոնա Ս.-ն, 48-ամյա Լալա Հ.-ն եւ 27-ամյա Մարինե Կ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 4.00-ի սահմաններում […]

Հայաստանում ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը

Օրաթերթին հայտնի դարձավ որ Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 6069 մարդ։ Այս թիվը նախորդ տարիների համեմատ զգալի ավելացել է։ Օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ 2011 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 5552 մարդ, 2012 թվականին՝ 5607, 2013-ին՝ 5589, 2014-ին՝ 5685։ Իսկ ահա 2015 […]

Տուլարեմիան բնական օջախային հիվանդություն է․ առողջապահության նախարարությունը հերքում է

Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե իբր Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում արձանագրված տուլարեմիայի դեպքերը «ադրբեջանականթռչողսարքիմիջոցովվարակիտարածման հետևանք են», իրականությանը չի համապատասխանում։ Տուլարեմիան բնական օջախային հիվանդություն է Հայաստանի համար և մեր երկրի տարածքի 95%-ը համարվում է դրա նկատմամբ բնական օջախ: Հիվանդության վարակի աղբյուր համարվում են հիմնականում կրծողները, իսկ վարակի փոխանցողները` տզերը: Նշենք, որ […]

Տղամարդկանց անպտղությունը աճել է. պատճառները /տեսանյութ/

Շենգավիթ բժշկական կենտրոնի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Կիրակոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ տղամարդկանց անպտղությունը ամբողջ աշխարհում աճել է: Բժշկուհին անդրադարձավ նաև հոկտեմբերի 13-15-ին Ծաղկաձորում կայացած  «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» 4-րդ տարեկան միջազգային համաժողով-փառատոնին, որին մասնակցում էին շուրջ 500 բժիշկներ Հայաստանից և արտերկրից: Նա նշեց, որ մասնագետների համար […]

Արտամարմնային բեղմնավորման գաղտնիքները /տեսանյութ/

«Անպտղության 40 տոկոսը տղամարդկային գործոնի հետ է կապված, իսկ 40 տոկոսը կանանց, 20 տոկոսն էլ համակցված է»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գինեկոլոգ, վերարտադրողական առողջության մասնագետ Մարգարիտա Գրիգորյանը: Վերարտադրողական առողջության մասնագետը նշում է, որ կան արտամարմնային բեղմնավորման բացարձակ ցուցումներ: Մանրամասները` տեսանյութում:

Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանում ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն»-ի բացման արարողությանը: Բժշկական նոր կենտրոնի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ֆրանսահայ հայտնի բժիշկ-ուռուցքաբան, դոկտոր, կենտրոնի բժշկական մասի ղեկավար Նորբերտ Ավետյանին: «Նորման» հիմնադրամի և Նորբերտ Ավետյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում բացված կենտրոնը Հայստանում կիրականացնի քաղցկեղով հիվանդների` եվրոպական չափանիշներին համապատասխան բուժում՝ կիրառելով նաև […]

Քաղցկեղը հաղթահարելուց հետո կարող են հղիանալ. հայ բժիշկների ձեռքբերումը /տեսանյութ/

«Վերջին տարիներին քաղցկեղը հաղթահարողների թիվը բավականին շատացել է, քանի որ լավացել է քիմիոթերապիայի բուժման արդյունավետությունը: Քաղցկեղը հաղթահարած հիվանդները վերադառնում են վերարտադրողական առողջության մասնագետի մոտ և ցանկանում երեխա ունենալ, սակայն բուժումը ավարտելուց հետո դա անհնար է լինում»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գինեկոլոգ, վերարտադրողական առողջության մասնագետ Մարգարիտա Գրիգորյանը: Նշենք, որ Մարգարիտա Գրիգորյանը այս թեմայով զեկույցով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի