29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Լևոն Ալթունյանը դուռը բացեց, մեզ հրավիրեց ու արհամարհանքով գնաց». զրկվել են դեղեր ստանալուց

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամներն մի շարք պահանջներ են ներկայացրել Առողջապահության նախարարին՝ բողոքելով նախկինում ընդունված դեղի մատակարարման դադարեցումից:

«Արդեն մեկ տարի է, որ պայքարում ենք, բայց մեր պայքարն արդյունք չի տալիս: Ամենամեծ արհամարհանքը հոկտեմբերի 10-ին էր: Մեզ վերջապես հաջողվեց, որ նախարարն ընդունի մեզ, պայմանավորված էինք հանդիպման համար, բայց Լևոն Ալթունյանը դուռը բացեց, մեզ հրավիրեց ու արհամարհանքով գնաց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԿ նախագահ, փորձագետ Կարինե Թուխիկյանը՝ ներկայացնելով հոգեկան հիվանդություններ ունեցողների նկատմամբ համապատասխան պաշտոնատար անձանց անտարբերությունը: Նա նշեց, որ  նախարարությունն ասում է, որ այլևս բյուջե չկա, որպեսզի այս անձանց հատկացվեն համապատասխան դեղերը:

Նա նշեց, որ էժան դեղով մարդկանց առողջությունը փորձադաշտի են ուզում վերածել և իրենց պահանջն է ապահովել հոգեկան խնդիրներ ունեցողներին որակյալ, արդյունավետ դեղով: Նախկինում հոգեկան խնդիրներով տառապող շահառուներին մատակարարվում էր որակյալ դեղ, և այդ դեղի մատակարարումը փորձում են կասեցնել 2017 թվականին։ Խոսքը «Զիպրեքսա» դեղի մասին է, որի ընդունումից հետո, շատ հիվանդներ կարողացել են վերադառնալ լիարժեք կյանքի։ Կ. Թուխիկյանը նկատեց, որ իրենց շահառուներն այդ դեղի օգագործումից հետո ինտեգրվել էին հասարակությանը, կազմել են ընտանիքներ, աշխատանք են գտել: Բուժման ընթացքում 25 շահառու ընդունվել է աշխատանքի ոչ պետական կառույցներում, 20-ը՝ պետական:

Կարինե Թուխիկյանը հայտնեց, որ այս դեղերի սպառնողներից մեկն էլ՝ 21 տարեկան մի երիտասարդ ինքնասպանություն է գործել: «Մեր սպառողները պնդում են, որ երբ այլևս չեն օգտվում այդ դեղից, իրենք վատ են զգում, թույլ են լինում, անընդհատ քնում են, մեկն ասում է՝ գլուխս սառչում է, չեմ կարող դուրս գալ պայքարի: Մենք քիչ ենք, նկատի ունեմ՝ ակցիայի ժամանակ քիչ մարդ է մեր կողքին լինում, բայց այդ խնդիրը շատերի մոտ կա: Ուղղակի նրանց մեծ մասը մարզերում են բնակվում, չեն կարող գալ, հասնել Երևան: Մենք դիմել ենք նաև ՄԻՊ-ին, 2014 թվականին մեզ հաջողվեց հաստատել այդ ծրագիրը, իսկ 2017 թվականի մարտից ծրագիրը չվերականգնվեց՝ նախարարի պատճառաբանությամբ, որ գումար չկա»:

Կարինե Թուխիկյանն առաջարկում է, որ ինչ-որ դրամաշնորհների միջոցով կարողանան հայթայթել գումար ու ձեռք բերել այդ դեղերը կրկին:

Henaran.am-ը հետաքրքրվեց, թե որքան արժեն դեղերը, Կ. Թուխիկյանը պատասխանեց, որ 5 միլիգրամանոց «Զիբրեքսան» պետությունը գնում է 557 դրամով, 10 մգ՝ 1100 դրամով, իսկ դեղատներում 10 մգ-ը՝ 75-80 հազար դրամ է, տուփի մեջ 28 հատ, իսկ «Օլանզապինը» բավական էժան է:

Նաև բանախոսն ասաց, որ նախկինում երկու անգամ նախարարն իրենց ընդունել է:

Շահառուի կին Թամարա Վարդանյանն էլ ասաց, որ նախկինում նախքան այս ծրագրի հաստատումը իրենք իրենց եղած-չեղած ունեցվածքը վաճառել են, գնել դեղերը, բայց հիմա այլևս չեն կարողանում գնալ: Բացի այդ նա ասում է, որ հայկական արտադրության դեղերն օգուտ չեն տալիս:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ