29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ինչպես է կատարվելու օպտիմալացումը. նախարարի բացատրությունը (տեսանյութ)

P1020536

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Աշոտ Բլեյանի ծրագրին, որով 3 մանկապարտեզ և մեկ դպրոց պետք է միավորվեին: Նախարարը նշեց, թե դա Բլեյանի առաջարկն է, սակայն այժմ նման ծրագիր չկա: «Մենք նայում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փորձը, պետք է փորձենք դա հրապարակայնացնել»,- նշեց նա: Միաժամանակ նախարարն […]

«Հաճախ չեն աշխատում, այլ ծառայում են կոնկրետ անձանց». նախարարը բացահայտել է

RA Minister of Education and Science Levon Mkrtchyan gave a press conference at the RA MES

«Հայաստանի ԿԳՆ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն արդեն ավարտել է»,-այս  մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում  հայտնել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա նշել է , որ այժմ ամփոփվում են տվյալ խնդրի վերաբերյալ ներկայացված առաջարկները, որոնց արդյունքները 10-օրյա ժամկետում կներկայացվեն: «Առաջարկների մի մասը կլինի […]

Արցախում աշակերտները կրակոցների տակ են սովորում

crop_169161554_0QUXaAV

25-ամյա Տարոն Աղաքարյանը  արդեն մեկ տարի է, ինչ  Հայաստանից մեկնել է Արցախ՝ այնտեղ որպես ուսուցիչ աշխատելու: Henaran.am-ի հետ զրույցում Տարոնը պատմեց՝  աշխատանքի առաջարկն ստանալուն պես, առանց  մեկ վայրկյան իսկ մտածելու ,  համաձայնել է՝ մտածելով, որ իր առաքելությունը , գուցե,  արցախցի  երեխաներին կրթելն է: «Աշխատանքի բերումով հաստատվեցի Քաշաթաղի շրջանի Արտաշավի գյուղում: Ես միանգամից ջերմ ընդունելության արժանացա տեղի […]

ԵՊՀ-ում ընտրեցին լավագույններին

unnamed

Մայիսի 16-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) անցկացվեց «Ուսանող-2017» մրցանակաբաշխություն և հանդիսավոր համերգ նվիրված Ուսանողների ու երիտասարդների օրվան և ԵՊՀ հիմնադրման 98-ամյակին: Մայր բուհը հիմնադրվել է 1919 թվականի մայիսի 16-ին: Ուստի ԵՊՀ ուսանողական խորհուրդը տարիներ առաջ հանդես եկավ առաջարկությամբ մայիսի 16-ը Հայաստանում նշել որպես Ուսանողների և երիտասարդների օր, ինչը դրական արձագանք գտավ ՀՀ կառավարությունում: Տոնական համերգին […]

Սրանից ավելի մեծ վնաս չկա. Բախշյանը` վարչապետի ծրագրից

18359262_1028341210630756_2307757078891112352_o

«Ինձ համար ուղղակի անհասկանալի է դպրոցների օպտիմալացման շղարշի տակ երկրի անվտանգությունը սասանելու այդ սևեռուն գաղափարը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը խոսելով վարչապետի` օպտիմալացման ծրագրից: «Երևանում օպտիմալացրեք, որտեղ մարզերից ժողովուրդը լցվել է, իսկ երեխաների թիվը չի պակասում, բայց մարզերը դատարկվում են, և այս դեպքում վարչապետի հանձնարարությունը չափազանց մտահոգիչ է»,-նկատեց նա: Անահիտ Բախշյանն […]

Մենք չհոգնեցի՞նք այդ ձայնագրությունների թեմայից. ՀՀԿ-ական տնօրեն

18422210_1028347223963488_290887841434322200_o

«Մեր թիմի բոլոր անդամների համար կրթությունն ունի իր կայուն տեղը: Մեր նոր ծրագրում էլ բավական մեծ ուշադրություն է դարձվում կրթությանը: Մեր քաղաքում այլևս գոյություն չունեն չջեռուցվող մանկապարտեզներ, դպրոցներ, բոլորն ապահովված են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀԿ Երևանի ավագանու թեկնածու Արմինե Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ այսօր կյանքը փոփոխվել է, ծնողների մեծ մասը երկուսն էլ աշխատում են, […]

Ընտրությունները վերջացան, նորմալ, շնորհքով աշխատեք․ Շիրակի մարզպետի դժգոհությունները դպրոցի տնօրեններից (տեսանյութ)

18425864_1666274620067324_1986249724_n

Այսօր ուսումնական տարեվերջյան խորհրդակցություն անցկացվեց Շիրակի մարզի բոլոր  դպրոցների տնօրենների  մասնակցությամբ: Նախ  Շիրակի մարզ կրթության  վարչության պետը ներկայացրեց  դպրոցների տարբեր դասարաններում ավարտական քննությունների  ցանկը, ապա   խիստ  հրահանգեցին, որ <<Վերջի զանգ, վերջի դաս>> միջոցառումներին հավելյալ դրամահավաք չկազմակերպվի: <<Ախր, դուք գիտեք մեր մարզի պայմանները,  գործ չկա, ամեն 100 դրամն էլ շատ ընտանքիների համար  դժվար է տալը: Չհիմնավորված […]

Ձեռնարկատիրական հմտությունները կնպաստեն փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը

unnamed (1)

Ամփոփվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) իրականացրած  «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում»  ծրագրի արդյունքները և ազդարարվել «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում»  նոր եռամյա փուլի մեկնարկը: Միջոցառմանը ներկա են եղել  ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտի պատասխանատուները, միջազգային փորձագետներ, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ և գործատու կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ […]

Հայտնի է պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը

1339169369_image

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը: Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին (ստորաբաժանման ղեկավարներին) հանձնարարվել է 2016-2017 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպել ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N 1126-Ա/2 հրամանով հաստատված աշխատակարգի: Քննությունների […]

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

big_11b92c0e39209c6e84436b08bbf4883c

ՀՀ կառավարությունը հաստատել է  ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Հատկացվել է  2637 տեղ, որից 137–ը  ՀՀ պետբյուջեից առանց լրացուցիչ ֆինանսավորման: Որոշման նպատակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի