23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Դպրոց չհաճախող եւ կրթությունից դուրս մնացած երեխաների ծնողները կարող են տուգանվել. Հայկական ժամանակ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը թերթի հարցին ի պատասխան չի հերքել, որ երեխաներին դպրոց չուղարկող ծնողները կարող են տուգանվել: Նա նկատել է, որ այդ հնարավորությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով: Վերջինիս 178-րդ հոդվածը մասնավորապես սահմանում է, որ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության եւ ուսուցման […]

Գիտելիքի տոնը մի քանի տասնյակ ուսուցչի համար կհիշվի որպես գործազրկության օր. Իրավունք

Հաշված օրեր անց՝ սեպտեմբերի 1-ին, աշակերտներն ու ուսուցիչները դպրո­ցական ղողանջների ներքո՝ կազդարա­րեն ուսումնական տարվա մեկնարկը: Սակայն այս տարի Գիտելիքի տոնը մի քանի տասնյակ ուսուցչի համար կհիշվի որպես գործազրկության օր: Ուշագրավ է այն, որ դպրոցների ու ուսու­ցիչների օպտիմալացման գործում վար­պետացած ՀՀ կրթության և գիտության ՀՅԴ-ական նախարար Լևոն Մկրտչյանն «Իրավունքի» հետ զրույ­ցում այս խնդրին անդրադարձել է իրեն […]

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ 2017-2018թթ. ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում պատշաճ դիմավորելու նպատակով կազմակերպված բոլոր նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են: Ըստ այդմ` ուսումնասիրվել են կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերն ու քայլեր ձեռնարկվել նկատված թերությունները վերացնելու ուղղությամբ:  Տրանսպորտի ոլորտի […]

Լևոն Մկրտչյանը մասնակցել է Արցախում մեկնարկած օգոստոսյան խորհրդակցություններին

2017-18 ուսումնական տարվան ընդառաջ ողջ  հանրապետությունում ընթացող ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները հասել են Արցախ, որոնց մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարԼևոն Մկրտչյանը: Նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կրթության պատասխանատուների, դպրոցներիտնօրենների հետ, որի ընթացքում նրանց հետ քննարկել է նոր ուսումնականտարվա հնարավոր խնդիրները, ներկայացրել հիմնականառաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ կատարել «Ուսուցիչ»նախաձեռնությանը: Իր ելույթում նախարարը նշել է, որ ներկայումս կրթության ոլորտիբարեփոխումները թևակոխել են նոր փուլ, ուստի շատ կարևոր է, որ հայկական երկու հանրապետությունների կրթության պատասխանատուները կարողանան  դիմակայել կրթության համակարգի առջև կանգնած մարտահրվերներին և միասնական տեսակետ ձևավորենկրթության որակի բարձրացման ուղղությամբ: Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ շուրջ երկու տարի է, ինչ Հայաստանի կրթական համակարգը մտել էվերափոխումների նոր շրջան: Նրա խոսքով` անկախության առաջին օրերիցձևավորվել է ազգային կրթական համակարգ, և բարեփոխումները կրել ենշարունակական բնույթ: Արդյունքում` ձևավորվել է աշխարհի համարչափելի, ընկալելի և հասկանալի կրթական համակարգ: Առհասարակ,Հայաստանի կրթական ոլորտն ակտիվորեն ներառված է միջազգայինկրթական տարածքում, մասնավորապես, եվրոպական քաղաքակրթականհամակարգում, որի մեջ են մտնում նաև ԱՊՀ երկրները: Հայաստանումհանրակրթությունը 12-ամյա է, և ներդրված են չափորոշիչներ, որոնցովայսօր առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը: ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ մշակվել է Կրթության […]

Շիրակի մարզի դիմորդների 88 տոկոսը ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ

Այսօր Գյումրի էր այցելել գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանը, ով խոսքը սկսեց  «գեղեցիկ» թվերի հրապարակումով: Շիրակի մարզի դիմորդները 2016-2017 ուսումնական տարում լավ արդյունքներ են արձանագրել: Մարզն ունեցել է 871 դիմորդ, նրանցից 88 տոկոսն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն: Երեւանի պետական համալսարան դիմած Շիրակի մարզի դիմորդների 98,3 տոկոսն ընդունվել է: Շիրակի մարզում ամենապահանջված […]

Մարզպետարանը չօգնեց, բայց նպատակիս հասա. Վանաձորում կայացավ summer camp-ը

Summer camp (ամառային ճամբար) ասվածը հայտնի է շատերին: Հայաստանում նրանք այդքան էլ լայն տարածում չունեն, սակայն դեռ նախորդ տարի վանաձորցի  դպրոցականներին հնարավորություն տրվեց մասնակցություն ունենալ նման մի ճամբարի: 2016 թվականի ամռանը Վանաձորում առաջին անգամ ամերիկյան WIESCO հասարակական կազմակերպության հետ համագործակցության արդյունքում  կայացավ անգլերենի ամառային ճամբար Վանաձորի  թիվ 5 ավագ դպրոցում: «Համագործակցության սկիզբը դրվել է իմ կողմից: […]

Օպտիմալացման գերխնդիրը ոչ միայն ծախսերի արդյունավետ կառավարումն է, այլ որակյալ կրթության ապահովումը. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել են մի քանի որոշումներ՝ մի շարք դպրոցներ վերակազմակերպելու վերաբերյալ: Մասնավորապես, նախատեսվում է վերակազմակերպել Վ. Դավթյանի անվան N 149,  Գ. Զոհրապի անվան N 43, Արթիկի N 7 ավագ դպրոցները, Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցը, Գյումրու «Բալատոն» ավագ, Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցներ և այլ հաստատություններ: Որոշումներն ընդունվել են դպրոցների թվաքանակի կրճատման և […]

Որ դպրոցներն են օպտիմալացվելու. Հայկական ժամանակ

Կրթության ոլորտի պատասխանատուները արդեն իսկ մատնանշում են հանրակրթական ուսումնական այն հաստատությունները, որոնք ենթակա են օպտիմալացման-միավորման: Դրանք գտնվում են թե´ Երևանում, և թե´ մարզերում: Համապատասխան նախագիծն առաջիկայում ներկայացվելու է կառավարության հաստատմանը: Ըստ այդմ, ինչպես տեղեկացանք կրթության և գիտության նախարարությունից, գործադիրի հաստատմանն արժանանալուց հետո, որպես առանձին ու ինքնուրույն միավորում, կդադարեն գոյություն ունենալ մասնավորապես հետևյալ դպրոցները` Երևանի համար […]

1-ին դասարանցի ունեցող նպաստառու ընտանիքներին կտրվի դրամական օգնություն

Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան, տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Հրատապ օգնություն ստանալու համար  ընտանիքի չափահասանդամներից մեկը երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր […]

Մեկը ՍՊԸ-ով բացում էր խանութ, մյուսը` համալսարան (տեսանյութ)

«Մեր խնդիրներից մեկն այն է, որ մենք համալսարանական կրթությունը հենց սկզբից մասնավոր ոլորտում դիտեցինք որպես բիզնես: Մեկը ՍՊԸ-ով բացում էր խանութ, մյուսը` համալսարան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք պետական մասնավոր բուհ-երում լիզենցիաների կարգի փոփոխությունը դրական կազդի կրթության որակի վրա:  Ըստ նրա, շատ կարևոր է, որ համալսարանը բացվի կոլիկտիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի