«Մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է, քան համալսարան» /տեսանյութ/

Կրթական ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը վստահ է ՝ կրթության ոլորտում ինչ-որ փոփոխություն կատարելիս անհժեշտ է նախապես յուրաքանչյուր քայլ կշռադատել, իսկ երբ դա չի արվում, առաջանում են այնպիսի խնդիրներ, որոնք հարթելը հետագայում բարդանում է: «Դպրոցը դարձրինք 12-ամյա, բայց արդյունքում ի՞նչ ստացվեց. առանց հանրային քննարկման և առանց համապատասխան բյուջետային միջոցներ ունենալու՝ չի կարելի նման լուրջ ծրագրեր սկսել: […]