25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հենրիխ Մխիթարյանի ուղերձը /տեսանյութ/

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Հայաստանի հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուղերձ է հղել` գիտելիքի օրվա կապակցությամբ։ Ուսումնական տարվա կապակցությամբ հեռարձակված ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեսահոլովակում Մխիթարյանը կոչ է անում հասարակությանը հաշմանդամություն ունեցող երեխաներին հավասար պայմաններով ընդունել կրթական հաստատություններում:

Տեսահոլովակում Մխիթարյանի՝ հունիսին կայացած հանդիպումն է մի խումբ երեխաների հետ, որոնք նրան պատմում են իրենց կրթության, երազանքների և խնդիրների մասին:

«Յուրաքանչյուր երեխա, անկախ իր կարողություններից, որակյալ կրթություն ստանալու իրավունք ունի»,- նշել է Մխիթարյանը։

Մխիթարյանի խոսքով` երեխայի կարողություններով և ոչ թե անկարողությամբ է որոշվում, թե ինչ ձեռքբերումներ կարող է նա կյանքում ունենալ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ