29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շատ հպարտ եմ, որ այս դպրոցի շրջանավարտ եմ. ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Գիտելիքի օրվա հետ կապված իր հարազատ դպրոց էր այցելել: «Արգենտինյան Հանրապետություն» դպրոցում է սովորել ԱԺ նախագահը: Իր ելույթում նա նշեց, որ պետության հիմնական առաջնահերթություններից են երկրի անվտանգությունը, ժողովրդի առողջությունը և հասարակության կրթությունը:

«Այս առումով շատ կարևոր է, որ մենք չլինենք փակված, լինենք բաց հարաբերությունների համար: Այսօր շատ լավ օրինակ է հայ-արգենտինյան բարեկամությունը, քանի որ այս հարաբերությունները վերակառուցել են դպրոցը, որը, 65 տարի է, ինչ գործում է ՀՀ-ում: Այս դպրոցը հիմա նոր որակով է կրթում աշակերտներին»,-նշեց նա:

Այնուհետև դիմելով դպրոցականներին, մասնավորապես առաջին դասարանցիներին, Արա Բաբլոյանը շնորհավորեց Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ այս տարին հոբելյանական է թիվ 76 դպրոցի համար. այն հիմնադրվել է ուղիղ 65 տարի առաջ:

«Ինքս շատ հպարտ եմ, որ այս դպրոցի շրջանավարտ եմ և կրկնակի հպարտ եմ ու ուրախ, որ արձանագրում ենք՝ այս դպրոցը լավագույններից մեկն է»,- ասաց Արա Բաբլոյանը:

«Կրթական համակարգը չի կարող լինել քարացած վիճակում, մշտական զարգացման կարիք ունի, մշտական պրպտումները տալիս են հնարավորություն, որ էլ ավելի բարելավվի կրթական համակարգը»,- նկատեց Արա Բաբլոյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ