08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեղրիով անցնող տաբերակը նաև հակաիրանյան ուղղվածություն ունի. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Երբ միջանցքային տրամաբանության հարցը մտավ արտաքին քաղաքական օրակարգ, 3-4 ուղիներ էին քննարկվում:
Մեղրիով անցնող տաբերակը նաև հակաիրանյան ուղղվածություն ունի, որի շահագրգիռ կողմերն առաջին հերթին Իսրայելն ու ԱՄՆ-ն են:
Մյուս կողմից, գեոպոլիտիկ առումով, ռեգիոնալ ապաշրջափակման այս քննարկումների հիմքում ՌԴ-ն ռեգիոնից դուրս մղելն է, որի շրջանակում Արևմուտք-ՌԴ կոշտ դիմակայությունը նաև ՀՀ-ում է դրսևորում ստանում:
Իշխանությունը փորձում է թեմայի էությունը խեղաթյուրել` ներկայացնելով, որ իշխանության նախաձեռնության ընդդիմախոսների խնդիրն այն է, որ միջանցքը ոչ թե ՌԴ-ն, այլ, օրինակ, ԱՄՆ-ն է վերահսկելու:
Անկախ մոտեցումներից, խնդիրը ոչ թե տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ընտրության, այլ ՀՀ-ի ինքնիշխանության և իրավազորության մասին է:
Իսկ ԱՄՆ-ն մեզ բարեկամ երկիր է, ՌԴ-ն դաշնակից և խնդիրը ո´չ թե նրանց հետ է, այլ հայաստանյան իշխանության անսկզբունքայնության և օտար շահերին ծառայելու մեջ է» :
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ