27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուղիղ հարց վարչապետին (տեսանյութ)

«Յուրաքանչյուր բարեփոխման մասին խոսելիս սկսում ենք նրանից, թե ինչ ֆինասավորմամբ է լինելու: Կառավարությյունը ներկայացրել է ծրագիր մինչև 2018 թվականի ապրիլը, որը  ոչինչ չասող բայերի շղթա է, բայց ինչ մեխանիզմ է դրվում դրանց բոլորի տակ, չկա»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ խոսելով Կառավարության ծրագրի կրթության ոլորտի փոփոխություններից:

Անահիտ Բախշյանը նկատեց, որ ամեն տարի կրթության ոլորտին հատկացվող գումարը նվազում է: «Ես ուզում եմ ուղիղ հարցնել պարոն վարչապետին՝ որպես բիզնեսմենի: Եթե իր բիզնեսի մեջ ուզում է բան փոխել և ֆինանսը գնալով պակասեցնում է, ինչպե՞ս է պատկերացնում այդ բարոփոխումն, ի՞նչ բարեփոխում պիտի անի և այսպիսի թվերով»,-նշեց նա:

Վերջինս շեշտեց, որ միասնական քննությունների արդյունքները գալիս են ասելու, որ բարեփոխումները, որոնք արվել են, ցույց են տալիս, որ մեր կրթության որակը հատկապես բնագիտության ոլորտում սարսափելի է: «48 տոկոս լրացուցիչ քննություններով կտրվել է ֆիզիկայից, 41 տոկոսը՝ քիմիայից, մեկ հոգի է աշխարհագրությունից 19 ստացել»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ հավելեց, որ այլևս ոչ ոք չի հավատում ծրագրերին: «Հասարակությունն ուզում է քայլեր, չեմ հիշում մի ծրագիր, որում վատ մտքեր լինեն, գեղեցիկ մտադրություններ միշտ էլ առկա են եղել, բայց, կարծում եմ, դա մեզ հետաքրքիր չէ, մեզ դա հետաքրքրիր էր 90-ականներին: Մենք ուզում ենք, որ բարեփոխումը հասնի դասարան, հասնի երեխային: Օրինակ՝ ես ուզում եմ բացել վաղվա մամուլն ու կարդալ, որ մի քանի տասնյակ պաշտոնատար անձինք իրենց երեխաներին հանել են էլիտարներից ու տարել սովորական դպրոց, որոնք իրենք բարեփոխել են»,-ասաց նա:

Կրթության փորձագետը հարցնում ՝ ծախսերի կրճատումն ո՞ւմ վրա է ազդելու, ապա պատասխանում է. «Ազդելու է սովորական դպրոցներում սովորող երեխաների վրա, անհասկանալի է՝ եթե այդքան լուրջ կարգախոսներ ենք դնում կրթության համար, ինչո՞ւ չենք ուզում փող տալ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ