18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայոց Եկեղեցին և նրա հավատավոր զավակները պետք է պահպանեն եկեղեցու ինքնավարությունն այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն էր պահում Արցախի հայկականությունն ու Հայաստանի կենսական շահերը․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկրորդ օրն է այս ազգադավ նախադասությունը դարձել է ՔՊ-ի մեմ: «Վարչապետը վեհարանն այնպես է ազատելու, ինչպես ազատեց Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից»: Ո՞ւմ է այն ուղղված:
Օտար ուժերի ակտիվ աջակցությամբ, 2018թ. սանձազերծված գունավոր իշխանազավթումը վաղուց արդեն տվել է իր «դառը պտուղները»: Թուրքերն ու ադրբեջանցիները գոհ ու երջանիկ են: Առայժմ:
Թեկուզև իշխանավթումից ուրախացել էին նաև ներկայիս ընդդիմադիրները, այնուամենայնիվ կարճ ժամանակ հետո շատերը հասկացան, որ այն փաստացի ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ էր, այլ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի: Այն Հարավային Կովկասում հայկական գործոնի դեմ էր, այն ցանկացած հայ մարդու դեմ էր, այն նույնիսկ նիկոլական փոքրաթիվ զանգվածի դեմ է:
Բացառապես հայկական շահերի վրա կառուցված իր քաղաքականությամբ, Սերժ Սարգսյանը խանգարում էր թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց արևմտյան տերերի գլոբալ ծրագրերին: Այդպես պոպուլիստ ընդդիմադիր Նիկոլը՝ Սերժ Սարգսյանից խլված և իրեն տրված իշխանությունը վերածեց Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի դեմ  տարվող քայքայիչ պայքարի:
Հիմա ասում են, որ նույն բանն անելու են Եկեղեցու դեմ: Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ: Հետո այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի: Դա այլևս պոպուլիստ Նիկոլը չի, դա թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն են՝ ՀՀ դավադիր վարչապետի կատարմամբ:
Եթե Եկեղեցու շարքերում ևս լինեն օծյալ Կաթողիկոսի դեմ մղվող պայքարից ուրախացած հոգևորականներ, ինչպես Սերժ Սարգսյանի դեմ պայքարում հրճվում էին այսօրվա շատ ընդդիմադիրներ՝ ուրեմն վայ քեզ առաջին Քրիստոնեական Երկիր և վայ քեզ Առաքյալների Սուրբ Եկեղեցի:
Հայոց Եկեղեցին և նրա հավատավոր զավակները պետք է պահպանեն եկեղեցու ինքնավարությունն այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն էր պահում Արցախի  հայկականությունն ու Հայաստանի կենսական շահերը:
Այլապես, Նիկոլի համար ի՞նչ տարբերություն Տաթևը, Նորավանքը, թե՞ Գանձասարն ու Ամարասը»:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ