03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սրանք ստեղ խոսում են կառուցողականության ու լավատեսության մասին, իսկ Ադրբեջանում մարդիկ դատվում և ճնշումների են ենթարկվում․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «ՀՀ իշխանությունների ու թուրք-ադրբեջանական տանդեմի ջերմ հարաբերությունների ֆոնին, Բաքվում շարունակվում է հայ գերիների գործով «դատավարությունը»:
Ընդ որում` երբ մենք խոսում են կեղծ դատավարության մասին, պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանն առ այս պահը 23 հայի մասին է հաստատում տվել ու դա այն դեպքում, որ 2020 թվականի պատերազմից հետո, սոցիալական ցանցերով ու զանգերով հաստատվել տասնյակներով ավելի մեծ թվով մարդկանց գտնվելն Ադրբեջանի վերահսկողության տարածքներում:
Ադրբեջանական «դատավարությունը»` մարդկանց ձերբակալությունից մինչև դատական նիստեր, հիմնված են կեղծիքի և խաբեյության վրա ու պատահական չէ, որ նույնիսկ դատական արձանագրություններն են կեղծվում, ինչի մասին վերջին շրջանում առավել ակտիվ է խոսվում:
Սրանք ստեղ խոսում են կառուցողականության ու լավատեսության մասին, իսկ Ադրբեջանում մարդիկ դատվում և ճնշումների են ենթարկվում, իսկ մեծ թվով մարդկանց ճակատագիր էլ շարունակում է անհայտ մնալ»:
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ