19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Լինելով դասական մանիպուլյատոր՝ Նիկոլը փայլուն տիրապետում է բանավեճի ու «կռուտիտի» ժանրի բոլոր հնարքներին․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլալսման պրակտիկաս երեկ համալրվեց ևս 270 րոպեով։ Ճիշտ այդքան ժամանակ նա զբաղված էր հասարակական գիտակցության մանիպուլյացիայով՝ առանց որևէ իրական նորություն հայտնելու։ Ընդհակառակը, նա վերահաստատեց իր կողմից վաղուց «ֆուլ տիրաժավորված» թեզերի ողջ փաթեթը։
Լինելով դասական մանիպուլյատոր՝ Նիկոլը փայլուն տիրապետում է բանավեճի ու «կռուտիտի» ժանրի բոլոր հնարքներին։ Նա փայլուն կարողացավ խուսափել ամենատարբեր լրագրողական անհարմար հարցերից՝ դրանք իր համար հարմար կերպով ձևախեղելով և ներկայացնելով «քաղաքական քիմիքին» հաճելի սոուսով։
Երեկ Նիկոլը փաստացի հաստատեց, որ «միջանցքային տրամաբանությունը» պահպանվում է, և այս փուլում ամերիկյան առաջարկն իր համար լիովին քննարկելի տարբերակ է։ «Արտապատվիրակելու»՝ իրեն հարազատ դարձած բազմաչարչար թեզն էլ կրկին գործի դրվեց՝ փորձեով այն ներկայացնել, որ պես «ինքնիշխանության պահպանման» բացառիկ դրսևորում, այն ինչ, դա դասական տարածքային էքսպանիսայից բացի այլ ձևակերպում չունի։ Նա նաև ակնարկեց, որ հետևողականորեն մաշեցնելու է Մայր Աթոռի կապիտուլյացիայի գործընթացը՝ անհրաժեշտության դեպքում չի բացառվում նույնիսկ ՀՅԴ գործունեության կասեցման տարբերակը, ինչպես նաև վերահաստատեց, որ Սամվել Կարապետյանի քաղաքական «պարտիան» ճիշտ տեղից է սկսվել։
Հ.Գ. Այնուամենայնիվ շարունակում եմ համոզված մնալ, որ Ալիևը որևէ «խաղաղության» փաստաթուղթ չի ստորագրելու։ Ամենայն հավանականությամբ այն կներկայացվի որպես «նախաստորագրում» կամ «համատեղ հայտարարության տեքստ», ինչը կներկայացվի հայ հանրությանը որպես «աննախադեպ պատմական ձեռքբերում»։ Մինչդեռ իրականում՝ ուղիղ եթերում արդեն երգվում է այն «երգը», թե իբր վերջին 5 տարիների ընթացքում երբևէ ՀՀ սահմանները այսչափ հանգիստ չեն եղել, և թե խաղաղության հաստատման համար գոյություն ունեն բոլոր անհրաժեշտ մեխանիզմները։
Հ.Գ. 2. Եվ մի կարևոր դիտարկում ևս․ երբ Նիկոլը ցինիկ հանգստությամբ հայտարարում է, թե «Կաթողիկոսի հեռացման հարցը լուծելու է 2018-ի սխեմայով», նա լիովին գիտակցում է, որ չունի նման գործողության իրականացման համար անհրաժեշտ հանրային լայն աջակցություն։ Սա, թերևս, իր կողմից հնչեցված ամենաթույլ ու չփաստարկված թեզերից մեկն էր։ Ուստի, ասեմ քեզ, Նիկոլ՝ դու չես տիրապետում իրավիճակին, քեզ պարզապես սխալ են զեկուցել»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ