15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մեր մանկապարտեզում փոքրիկները դաստիարակվում են ազգային ու հայրենասիրական ոգով»

«Ես 23 տարեկան էի, երբ առաջին անգամ ոտք դրեցի մանկապարտեզ՝  որպես երաժշտության դաստիարակ: Մասնագիտությամբ երաժիշտ եմ.  սովորել եմ Երգի պետական թատրոնի ժողովրդական երգեցողության բաժնում, այնուհետև Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ դարձյալ ժողովրդական երգեցողության բաժնում:  2005 թվականից մինչ  օրս երգում եմ Արսեն Գրիգորյանի (Մրրո) ղեկավարած «Հայ երգասաններ» խմբում: Պետք է շեշտեմ՝ երբ ուսանում էի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում,  դրա հետ մեկտեղ՝ աշխատում էի նաև մանկապարտեզում: Հարկ է խոստովանել՝ փոքրիկների հետ աշխատելն, իսկապես բարդ է, բայց, այդուհանդերձ, ես սիրում եմ իմ աշխատանքը և դրանից մեծ  բավականություն եմ ստանում», –Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մանկապարտեզի երաժշտության դաստիարակ Լենա Պողոսյանը:

Վերջինս շեշտեց՝ փոքրիկների հետ աշխատող յուրաքանչյուր մարդ պետք է համբերատար լինի ու պատրաստ լինի նրանց տալ իր անսահման սերը. երբ երեխաները  իրենց սիրված են զգում, նրանց հետ աշխատելն  անհամեմատ ավելի դյուրին է դառնում:

«Երբ սկզբում աշխատանքի անցա, բնականաբար,   մտավախություն ունեի, որ, գուցե, չկարողանամ բոլոր երեխաների հետ լեզու գտնել, աշխատել նրանց հետ, բայց մեր մանկապարտեզի անձնակազմը, մանկապարտեզի տնօրենը՝ կառավարման բարձր որակներ ունեցող Նեկտար Սարդարյանը իրենց խորհուրդներով ինձ շատ օգնեցին, և, հավատացե՛ք՝  կարճ ժամանակում իմ և մանկապարտեզի սաների միջև ամուր կապ ստեղծվեց: Երբ միջոցառումներ ենք կազմակերպում, փոքրիկները չեն զլանում նոր երգեր, բանաստեղծություններ սովորել: Սովորաբար  տոների՝ գարնան առաջին օրը, Զատկին, հաղթանակի օրը, մայրության և գեղեցկության օրը մեզ մոտ այսպես ասած՝ տոնական են լինում. միջոցառումներ ենք կազմակերպում: Պետք է շեշտեմ, որ մեր մանկապարտեզում փոքրիկները դաստիարակվում են ազգային ու հայրենասիրական ոգով, երգում են ու պարում ազգային երգեր ու պարեր», – նշեց Լենա Պողոսյանը:

Զրույցի ընթացքում Լենա Պողոսյանը հիշեց գերմանացի հայտնի փիլիսոփայի խոսքերը. «Գերմանացի մեծ փիլիսոփան ասում էր՝ յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է և յուրաքանչյուր հանճար ինչ-որ չափով երեխա է: Իմ աշխատանքի ընթացքում բազմիցս համեզվել եմ դրանում: Իսկապես, փոքրիկներից շատ բան կարելի է սովորել և ինչո՞ւ  չէ, մանկանալ նրանց հետ: Գիտե՞ք՝ վատ երեխաներ չկան, պարզապես կան որոշ փոքրիկներ, որոնք հետ աշխատելը մի փոքր ավելի  բարդ է, բայց  բոլոր  երեխաների  հետ էլ կարելի է լեզու գտնել, իսկ երբ այսպես ասած՝ փոքրիկ կոնֆլիկտներ են լինում, դրանք կարելի   է  արագորեն հարթել, չէ՞ որ փոքրիկները հիշաչար չեն լինում», – նշեց Լենա Պողոսյանը:
Վերջինս շեշտեց՝  դեմ է այն արտահայտությանը, թե երբեմն ծեծը կարելի է դարձնել դաստիարակության բաղադրիչ՝ հօգուտ երեխայի բարօրության:

«Ծեծը երբեք չի կարելի դաստիարակության բաղադրիչ դարձնել: Փոքրիկները երբմեն ավելի խոհեմ են լինում, քան մեծահասակները: Ընդամենը պետք է զրուցել նրանց հետ, բացատրել իրավիճակը,   այսպես ասած՝ մի  քիչ հոգեբան լինել,  հարկ եղած դեպքում  համոզել և ամեն ինչ իր տեղը կընկնի», – եզրափակեց Լենա Պողոսյանը:

19598442_1827622787554176_2160944638963469516_n

19858790_1830584687257986_1389728734_n 19832386_1830584873924634_712515009_n 19848824_1830584847257970_2002212118_n

19858731_1830584460591342_1512513623_n 19832633_1830449487271506_1687058405_n 19858838_1830449483938173_1081982799_n 19873909_1830449480604840_1424248637_n

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ