20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Եթե ուզում եք

Մարդիկ հարցնում են, հնարավոր է՞ այսօր պատվիրանները պահել: Եթե դուք ուզում եք պատվիրանները պահել ու մնալ նույնը ինչ որ առաջ էիք՝ անհնար է: Եթե դուք ուզում եք պատվիրանները պահել առանց ուրանալու սեփական անձը՝ անհնար է: Եթե դուք ուզում եք պատվիրանները պահել ու կամավոր չկրել ձեր խաչը՝ անհնար է: Եթե դուք ուզում եք պատվիրանները պահել միայն […]

Ծնկի եկ Նրա առաջ

Տասնամյակներ, հարյուրամյակներ և հազարամյակներ էլ անցնի Հիսուսը պատաստ է քեզ համար հավիտենական պայքար մղելու հակառակորդի դեմ, Նրա համար դու թանկ արյամբ գնված մի հրաշք էակ ես, մի թերագնահատիր քեզ, մի հուսահատվիր առաջին խնդրից քո, տես նույնիսկ, երբ դու հոգնում ես քո կյանքից, կյանքի դժվարություններից, այդ քայլով դու կոտրում ես Հիսուսի սիրտը և ոգևորում ես չարի […]

Կրքոտությամբ ունենալ

Հոգատար եղեք ձեր ունեցվածքի վրա Երանելիս Աբբա Զոսիմոս «Սակայն հարկ չէ ուղղակիորեն եւ ինչպես որ պատահի ցիրուցան անել մեր ունեցվածքը, ինչպես որ հարկ չէ ․․․» «Բանն Աստված, մարմնանալով, մեծ օրհնություն շնորհեց Իրեն ընդունողներին և աներկբա հավատացողներին: Մեր ժամանակներում էլ հնարավոր է վստահել, հավատալ և այդ սկսել հենց այս պահից, եթե ցանկանանք: Քանզի եթե լինի մեր […]

Մինչև ե՞րբ պիտի պառկես

<<Մինչև ե՞րբ պիտի պառկես, ո՛վ ծույլ, ե՞րբ պիտի զարթնես քնից: Մի քիչ էլ ննջես, մի քիչ էլ նիրհես, մի քիչ էլ հանգստանաս, մի քիչ էլ ձեռքդ դնես կրծքիդ, եթե այդպես անես, ապա քեզ վրա պիտի հասնի աղքատությունն ինչպես ուղևոր, և կարիքը՝ արագընթաց սուրհանդակի նման>> : Առակաց 24.32-34

Երկրի ղեկավարներից է կախված

Երկրի ղեկավարների դերը մեծ է ժողովրդի հավատքի, բարոյականության հաստատման եւ ճիշտ ուղիով ընթանալու հարցում: Կարծիքներ կան, որ ղեկավար անձանց կյանքն ու օրինակն այդքան էլ մեծ ազդեցություն չունեն ամբողջ ժողովրդի վրա, և ժողովուրդը ներքևից պետք է սկսի ընթանալ դեպի բարին ու ճշմարիտը: Սակայն այս կարծիքն ամբող­ջությամբ չի կարող վավերական լինել: Օրինակ երբ հրեաների առաջ­նորդը` Մովսես մարգարեն, […]

Հինգշաբթի օրվա աղոթք

Ներող և ներգործող բարիքների, բազմագութ ողորմած Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը ջրին հրամայեցիր իրենից հանել ծովի զեռուններ ու ձկներ և երկնքիթռչուններ, և օրհնեցիր նրանց աճել ու բազմանալ և մինչև այսօր ու այսուհետև խնամարկում ես նրանց: Եվ արդ, ես` բազմամեղս, ընկած աղաչում եմ քեզ, առատաձեռն և ամենագութ Տեր, մի՛ զրկիր բազմամեղիս քո պահպանությունից […]

Աստվածաշունչը զգուշացնում է

Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ ինչպես գողը գալիս է չսպասված ժամին, այնպես էլ Տիրոջ օրը չսպասված ժամին կգա: Երբ մարդիկ ասեն՝ «Հանգիստ ենք և ապահով», ճիշտ այն ժամանակ էլ հանկարծակի վրա կհասնի նրանց կործանումը … և նրանք ազատում չեն ունենալու: Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ Տիրոջ օրը գողի նման անակնկալի բերի ձեզ, […]

«Ինձ ցնցեց այդ կնոջ բարությունը»

Մի անգամ երեկոյան մեր տուն եկավ մի մարդ ու ասաց. «Այստեղ՝ ոչ հեռու, հնդիկների մի ընտանիք է ապրում, նրանք 8 երեխա ունեն և արդեն երկար ժամանակ է՝ ոչինչ չեն կերել: Ինչ-որ բա՛ն արեք նրանց համար»: Ես բրինձ վերցրի և անմիջապես գնացի նրանց մոտ: Երեխաների դեմքերից երևում էր, որ նրանք ահավոր սոված են: Ես բրինձը մեկնեցի […]

Առանց Քրիստոսի կյանք չկա

Այսօր շատ ճանապարհներ կան, որոնք խոստանում են մարդուն տանել դեպի հավիտենական կյանք. տարբեր կրոններ տարբեր ճանապարհներ են ցույց տալիս: Երբ Քրիստոսը եկավ, Նա չասաց, թե որ ճանապարհն է ճիշտ կամ սխալ, այլ հայտարարեց. «Ես եմ Ճանապարհը»: Ոմանք իրենց կյանքի ընթացքում շատ բարի գործեր են կատարել եւ կարծում են, թե իրենց բարի գործերի պատճառով փրկված կլինեն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի