30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երբ է Աստծո շնորհքը գործում

Աստծո շնորհքը երևաց, որ փրկարար է ամեն մարդու համար: Տիտոս 2.11

Այսօր ոչ բոլորին է հայտնի Աստծո շնորհքի գաղտնիքը: Եթե քրիստոնյաները հասկանան, թե ինչ է շնորհքը, եկեղեցին աննկարագրելի հաջողությունների կհասնի: Հայերենում շնորհք բառը շատ ճիշտ է գործածվում: Օրինակ՝ երբ երիտասարդն առանց աշխատելու, լավ ավտոմեքենա է վարում, ասում են, որ դա ոչ թե նրա, այլ նրա հոր շնորհքն է: Աստծո շնորհքը մեզ տալիս է այն ամենը, ինչ չենք կարող ձեռք բերել մեր ուժերով:

Մարդկային ընդունակություններով ու կարողություններով կարելի է հասնել մեծ հաջողությունների, իսկ Աստծո շնորհքով՝ գերբնական արդյունքների: Գրված է, որ շնորհքը փրկարար է ամեն մարդու համար, այսինքն` մենք Աստծո շնորհքով ենք փրկված, ոչ թե մեր գործերով: Ոչ ոք չի կարող իր ջանքերով հավիտենական կյանք վաստակել: Մենք Աստծո շնորհքի կարիքն ունենք նաև մեր կյանքի մյուս բնագավառներում՝ առողջական, ֆինանսական և այլն, որովհետև շատ անգամ մեր բնական կարողություններն ու ջանքերն անզոր են՝ մեզ օգնելու:

Առանց շնորհքի՝ չենք կարող նաև Տիրոջ գործերը կատարել: Եթե դու հաջողությունների ես հասել քո ընդունակությունների և ջանքերի շնորհիվ, չես կարող ասել, որ դա Աստծո շնորհքն է: Շնորհքը գործում է, երբ գիտակցում ես, որ մարդկային ուժերով ոչինչ չես կարող անել:

Սիրելինե’ր, քննե’ք ձեր կյանքը և տեսեք, թե ինչի եք հասել ձեր ուժերով, և որտեղ է, որ Աստծո շնորհքի կարիքն ունեք: Ապավինե’ք Տիրոջը, մնացե’ք Նրա շնորհքի մեջ, որ կատարեք այն գործերը, որոնք մարդկային տեսանկյունից անհնարին են թվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ