01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուզում ե՞ք ապրել հավիտյան

Մարդը նույնիսկ երկնքից իջած մանանա էլ ուտի էլի կմեռնի: Քրիստոսը հստակ ցույց է տալիս, որ միայն ինքն է Կյանքի Հացը: Իրենից պետք է սնվել: «Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։ Այս է երկնքից իջած հացը, որպեսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի» (Հովհ. 6:49-50):

Այս Հացը միայն ու միայն Սբ. Պատարագի ժամանակ է տրվում: Եթե դուք քրիստոնյա եք, թող ձեզ ոչ մեկը չխաբի ձեր գլխի տակ փափուկ բարձ դնելով, թե առանց Պատարագի մասնակցելու կարող եք այս Հացից սնվել: Սովորություն դարձրեք ամեն Կիրակի սպասումով մասնակցել Սբ. Պատարագին ու հաղորդվել Կյանքի Հացի հետ, որ Քրիստոսն է:

«Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արյունը, հավիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ» (Հովհ. 6:55): Ուզում ե՞ք ապրել հավիտյան, սնվեք Քրիստոսից:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ