26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Ի՞նչ է նշանակում՝ «Սուրբ լինի Քո անունը… »

Հաճախ պարզագույն հոգևոր հարցերի շուրջ կասկածներ և հարցեր են առաջանում, որոնց վերաբերյալ պատասխան չգտնելով, կամ թողնում ենք դրանք օդում առկախ, կամ հարցերին տալիս ենք մեր՝ աշխարհիկ մեկնությունը՝ այդպես էլ չհասկանալով իրական՝ հոգևոր իմաստը: Հարգելի ընթերցող, Henaran.am-ը այսուհետ պարբերաբար կներկայացնի հոգևոր հարցերի վերաբերյալ հարցուպատասխաններ: Սկսենք բոլորիս հայտնի Տերունական աղոթքից՝ հատվածաբար ներկայացնելով և մեկնելով այն՝ ըստ Ավետարանի: […]

Գարշելի է

Աստծու պատվիրանները պահելը և’ աշխարհային և’ թե հոգևոր կյանքում կարևոր է: Դրանք պահող անձը, երբեք վախ չունի, թե կարող է ձախորդություն ունենալ իր կյանքում, որովհետև հետևում է իր խղճի ձայնին ու միշտ բարձր է մնում բոլոր այն հակասական երևույթներից, որոնք հանդիպում են իրեն, կամա թե ակամա, իրեն դժվարության մատնելու ու իր հավատքի մեջ թուլություն մտցնելու […]

Նոր նշանակում` Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն ազատվել է Ծիսական-հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատուի պարտականություններից և նշանակվել Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Երեք Ա-երի բանաձև

Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը իր facebook-ի հանրագրում գրառել է. «Սիրելիներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության՝ Հայաստանի Հանրապետության, ազատության, ինքնորոշման և անկախության տոնի Աստվածաշնորհ առիթով: Այո՛, հպարտ ենք որ ունենք մեր իսկ պետությունն ու պետականությունը, սակայն այդ հպարտությունը նաև նշանակում է պատասխանատվություն՝ պատասխանատվություն մեր Հայրենիքի, պատասխանատվություն հայ մարդու, պատասխանատվություն մեր արժանապատվության, բարեկեցիկ կյանքի, […]

Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին. Գարեգին Բ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի բերկրաշատ առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Պատմական ու նվիրական է այս օրը: 1991 թվականին մեր ժողովուրդը իրականացրեց անկախ ու ազատ ապրելու դարավոր իր երազանքը և հաղթահարելով պատերազմի ու շրջափակման […]

Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Ինչու է Աստված ուշացնում

Աստված երբեմն ուշացնում է տալ մարդկանց խնդրածը, որպեսզի պարգևների հարգը լավ իմանան և ինչ որ առնում են, չկորցնեն, քանզի մարդիկ սովոր են անաշխատ ստացած բարիքներն անհոգությամբ կորցնել:  Երբեմն էլ ուշացնում է, որպեսզի խնդրողներին առավել արիացնի աղոթքի ջանքերի մեջ և գերագույն պարգևների արժանացնի: Իսկ երբեմն արագորեն շնորհում է, որպեսզի կարճամտությամբ վհատվելով՝ չհուսալքվեն:  Պողոս պատրիարք Ադրանուպոլսեցի

Ինչ որ հավատքով խնդրեք Հորից` Որդու անունով, կտրվի ձեզ

Քո դիմաց ծունկի եկած` ամբողջ սրտով աղաչում ենք և գթությունդ հայցում, բարերար և բազումողորմ Աստված: Ինչպես Քո ծառաներին խոստացար` ասելով. «Ինչ որ հավատքով խնդրեք Հորից` Որդու անունով, կտրվի ձեզ», այս պահին շնորհի՛ր և իրենց բարի կատարման հասցրու Քեզ հավատացողներիս խնդրանքները, որովհետեւ Քե՛զ ենք ապավինել: Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ այս կյանքում և առաջնորդելով` երկնքի անպատմելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի