16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Կուլ են գնում

Հարստության համար տքնությունը մաշում է մարմինը, և ծանր հիվանդությունը վանում է քունը: Մտահոգ տքնությունը վանում է քունը: Հարուստը տանջվում է ունեցվածք կուտակելու համար և հանգստանալիս հագենում է շվայտորեն վատնելով այն: Աղքատն աշխատում է զրկանքներով և հանգստանալիս էլ կարիքի մեջ է մտնում: Ով ոսկի է սիրում, չի արդարանա, և ով ապականություն է սիրում, նրանով կլցվի: Շատերը […]

Աներևակայելի ցնծությամբ մեր հայացքը կուղղենք Նրան. մեծերը` Աստծո մասին

«Կան խնդիրներ, որոնց լուծմանը ես անսահման ավելի մեծ կարևորություն կտայի, քան մաթեմատիկական խնդիրների լուծմանը: Այդ խնդիրները կապված են բարոյականության կամ առ Աստված ունեցած մեր վերաբերմունքի, մեր ճակատագրի և մեր ապագայի հետ, բայց դրանց լուծումները լիակատար չափով մեր սահմաններից դուրս են և բացարձակապես գիտության շրջանակներից դուրս: Երբ կհասնենք մեր վերջին օրվան, ի՜նչ անպատմելի և աներևակայելի ցնծությամբ […]

Կվերադարձնեն դեպի Աստված․ Մեծերը Աստծո մասին

,,Բնության միայն մակերեսային գիտելիքները կարող են մեզ հեռացնել Աստծուց, իսկ ավելի խոր և հիմնավոր գիտելիքները, ընդհակառակը, կվերադարձնեն դեպի Աստված: Երբ մենք ուսումնասիրում ենք Տիեզերքը և գնահատում նրա վիթխարիությունն ու օրինաչափությունը, ինձ թվում է՝ դա հանգեցնում է ստեղծագործ Ուժի և անփոփոխ Կամքի ճանաչմանը, որ գերազանցում է այն ամենը, ինչին կարող էր հասնել մեր սահմանափակ մտածողությունը: Աստղային […]

Հռոմի պապը ահազանգում է

Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում ելույթ է ունեցել, որում անդրադարձել է ընտանիքի խնդիրներին։ Նա ասել է, որ ինտերնետից կախվածությունն անչափ վտանգավոր է ու կարող է ընտանիքներ քանդել։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոն ասել է, որ վերանում է նաեւ ընտանեկան ընթրիքի գաղափարը, քանի որ  ժամանակակից տեխնոլոգիաները հետզհետե փոխարինում են անձնական հարաբերություններին: «Երբ երեխաները սեղանի շուրջ նստած շարունակում են […]

Աստված մեզ բախտի քմահաճույքին չի թողնում

Այսօր մարդիկ այնպիսի (սարսափելի) վիճակում են գտնվում, որ անում են այն ամենն ինչ իրենց խելքին է փչում: Ոմանք դեղահաբերով են ապրում, ոմանք՝ թմրանյութերով: Կամ էլ պատրանքի մեջ հայտնված երեք-չորս հոգի մի նոր կրոն են ստեղծում: Սակայն համեմատաբար քիչ են հանցագործությունները, դժբախտ պատահարները, չարագործությունները: Աստված օգնում է մարդկանց: Հիշում եմ, մի անգամ մի կտրիճ իմ խուց […]

Բոլոր մարդիկ ստեղծված են Արարչի պատկերով. Նելսոն Մանդելա

«Այո՛, մենք հաստատում ենք և կարող ենք հռչակել բոլոր լեռնագագաթներից, որ բոլոր մարդիկ, թե՛ սև, թե՛ սպիտակ, թե՛ հարուստ, թե՛ աղքատ, ստեղծված են Արարչի պատկերով և նմանությամբ, և նրանք բոլորը Նրա զավակներն են: Նա՛, ով իր ռասիզմի (ցեղապաշտության) պատճառով հանդգնում է մարդկության ընտանիքից  դուրս վանել ավելի  մուգ մաշկ ունեցող մարդկանց, նա՛, ով իր կրոնական անհանդուրժողականության […]

Մայր Աթոռը հերքում է

«Նոյեմբերի 18-ին «Ժողովուրդ»-ը հրապարակել է «25 տարիների ընթացքում առաջին անգամ Սուրբ եկեղեցին հակառակվում է իշխանությունների կամքին» վերնագրով հոդված, որում ներկայացվող տեղեկատվությունը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, մասնավորապես վկայակոչվող 17-րդ հոդվածի վերաբերյալ Հայոց Եկեղեցու կեցվածքի և ճեմարանում դրա շուրջ շրջանառվող տեսակետների առնչությամբ չի համապատասխանում իրականությանը: Նույնը հաստատել է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը»: […]

Հրավիրում են միասին աղոթելու

Աշխարհում բոլոր չարիքները կատարվում են այն պատճառով, որովհետև անշահախնդիր սերը ցամաքում է մարդկանց միջից: Եթե մենք իրար սիրենք, ապա դրանով ենք միայն համարվում Քրիստոսի աշակերտները ու մնում նրա պաշտպանվածության ներքո: Առանց սիրո, մնացած ոչ մի բան արժեք չունի, մեզ սովորեցրեց Պողոս Առայքյալը: Բարի և մտահոգ մարդիկ, եկեք նոյեմբերի 27ին, Երևանի ժամանակով 22:00ին, միասին հավատքով աղոթենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի