07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Աստվածամուխ Ս. Գեղարդը կիջեցվի Մայր Տաճար

Ի գոհացումն բարեպաշտ հայորդյաց և օտարազգի ուխտավորների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով, Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Այս տարի Ս. Գեղարդը Ս. Էջմիածնի Մայր Տաճար կիջեցվի նոյեմբերի 28-ին և հնարավորություն կընձեռնվի ուխտավորներին երկրպագելու Ս. Նշանին և համբուրելու՝ հայց մատուցելով առ Աստված, որ Տերը հոգու և մարմնի բժշկություն, հավատքի ամրություն ու արիություն շնորհի նրանց:

Սիրով հրավիրում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին մասնակցելու Հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով մատուցվող սուրբ և անմահ Պատարագին (սկիզբը` 10.30) և ստանալու հրաշագործ Ս. Գեղարդից բաշխվող օրհնությունն ու շնորհները:
Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև նույն օրվա երեկո:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ