26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Խաղաղությունը չի վաճառվում

«Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է, և Աստծուն ավելի հաճելի է աղոթքը, քան զոհ մատուցելը: Ով փնտրում է Տիրոջը, նա գիտություն կգտնի՝ արդարությամբ հանդերձ, և ովքեր ուղիղ սրտով փնտրեն նրան, խաղաղություն կգտնեն» (Առակաց 15։5-6)։

Աստվածաշունչը զգուշացնում է

Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք, որպես թե այն լիներ ի ցույց նրանց. այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է։ Այլ երբ ողորմություն անես, փող մի՛ հնչեցրու Քո առջև, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ Այլ երբ դու […]

Մինչև ե՞րբ պիտի պառկես

<<Մինչև ե՞րբ պիտի պառկես, ո՛վ ծույլ, ե՞րբ պիտի զարթնես քնից: Մի քիչ էլ ննջես, մի քիչ էլ նիրհես, մի քիչ էլ հանգստանաս, մի քիչ էլ ձեռքդ դնես կրծքիդ, եթե այդպես անես, ապա քեզ վրա պիտի հասնի աղքատությունն ինչպես ուղևոր, և կարիքը՝ արագընթաց սուրհանդակի նման>> : Առակաց 24.32-34

Աստվածաշունչը զգուշացնում է

Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ ինչպես գողը գալիս է չսպասված ժամին, այնպես էլ Տիրոջ օրը չսպասված ժամին կգա: Երբ մարդիկ ասեն՝ «Հանգիստ ենք և ապահով», ճիշտ այն ժամանակ էլ հանկարծակի վրա կհասնի նրանց կործանումը … և նրանք ազատում չեն ունենալու: Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ Տիրոջ օրը գողի նման անակնկալի բերի ձեզ, […]

Հատուցեցին ինձ չար՝ բարու փոխարեն, եւ իմ սիրո դիմաց` ատելություն

Ով իմ օրհնութեան Աստուած, մի՛ լռիր, քանզի մեղավորի բերանը` բերանը նենգավորի, բացվեց ինձ վրա: Խոսեցին իմ մասին նենգամիտ լե­զվով եւ ատելության խոսքերով պա­շարեցին ինձ` հանիրավի մարտնչելով իմ դեմ: Սիրուս փոխարեն մեղադրեցին ինձ, բայց ես աղոթքի կանգնեցի: Հատուցեցին ինձ չար՝ բարու փոխարեն, եւ իմ սիրո դիմաց` ատելություն: Նրա դեմ մի չարագործ հանի՛ր, եւ սատանան թսղ կանգնի […]

Զարմանալի անհավատություն

Հիսուս նրանց ասաց. «Մարգարեն հարգված անձ է, բայց ոչ իր գավառում, իր ազգատոհմի և իր տան մեջ»։ Եւ չէր կարողանում այնտեղ որևէ զորավոր գործ կատարել, այլ քիչ թվով հիվանդների վրա ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր։ Եւ Նա զարմանում էր նրանց անհավատության վրա։ Մարկոս 6:4-6

Չար ոգիներ եւ այլմոլորակայիններ

Ըստ Աստվածաշնչի` հրեշտակներն ապրում են երկնքում, բայց ո՞րն է նրանց ճշգրիտ բնակավայրը: Տիեզերքի անսահմանությունը Աստծո գո­յության ապացույցներից մեկն է: Սակայն նույնիսկ եթե տիեզերքը սահ­ման ունի, ապա ինչ կա տիեզերքի սահմաններից այն կողմ: Սրանք հար­ցեր են, որոնց գիտությունը նույնիսկ այսքան զարգացած քսանմեկերորդ դարում չի կարողանում մի հստակ պատասխան տալ: Սուրբ Գրքի համաձայն այլ երկինքներ էլ կան […]

Հեռու մնա

Հիշեցրու նրանց, որ իշխանություններին եւ պետություններին հնազանդվեն եւ հպատակվեն, բոլոր բարի գործերի համար պատրաստ լինեն. ոչ ոքի չչարախոսեն, չլինեն կռվարար, այլ` հեզահամբույր, բոլոր մարդկանց հանդեպ քաղցրությամբ վերաբերվեն, որովհետեւ մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների եւ պեսպես անառակությունների, չարությամբ եւ նախանձով էինք ապրում, ատելի էինք եւ ատում էինք միմյանց: Իսկ երբ […]

Աստված խոստանում է

Եւ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քեզ մոտ, որպեսզի նա քո առաջից գնալով` քեզ պահպանի ճանապարհին եւ տանի այն երկիրը, որ պատրաստեցի քեզ համար:  Զգույշ եղիր անձիդ նկատմամբ, լսիր ու հնազանդվիր նրան, որպեսզի նա չխորշի քեզնից, որովհետեւ նա իմ անունով է գործելու: Եթե ուշադիր լսես իմ խոսքը եւ կատարես այն ամենը, ինչ ասել եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի