15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Աստծո ամենակարեւոր պատվիրանները

Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը եւ առաջին պատվիրանը. եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքն ու մարգարեները: Մատթ. 22:37-40

Ինչ է ասում Աստվածաշունչը միասեռականների մասին

Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետեւ դա պղծություն է: Ոչ մի անասունի հետ չխառնակվես` պղծվելով նրա հետ: Կինը որեւէ անասունի առաջ չկանգնի` նրա հետ մերձենալու մտադրությամբ, դա գարշելի է: Այս ամեն տեսակ անմաքուր արարքներով մի պղծվեք, որովհետեւ նման արարքներով պղծված ժողոուրդներին ես ձեր առջեւից պիտի վանեմ-վտարեմ: Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձավ. […]

Ինչպե՞ս վարվել ցավի, տառապանքի ու նեղության ժամանակ

Ինչպե՞ս վարվել ցավի, տառապանքի ու նեղության ժամանակ: Առաջին՝ պետք է զղջալ անցյալի սխալների համար ու անմիջապես սկսել ապաշխարության գործը: 2րդ՝ փառք տալ Աստծուն ու ասել, «ես իմ գործերի արժանին եմ ստանում: Շնորհակալություն Տեր, որ ժամանակ ես տալիս ապաշխարելու»: Եվ նոր միայն 3րդը՝ «Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա ինձ մեղավորիս»: Մոտավորապես այսպես վարվեց ավազակներց մեկը […]

Հիշեք

Եղբայրասիրությունը թող հաստատ մնա ձեր մեջ։ Մի մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։ Հիշեցեք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։ Եբրայեցիներ 13:1-3

Բժշկության աղոթք

Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր : Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն: Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին և ազատում հիվանդություններից. ամեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի