26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ է ասում Աստվածաշունչը միասեռականների մասին

Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետեւ դա պղծություն է: Ոչ մի անասունի հետ չխառնակվես` պղծվելով նրա հետ: Կինը որեւէ անասունի առաջ չկանգնի` նրա հետ մերձենալու մտադրությամբ, դա գարշելի է:

Այս ամեն տեսակ անմաքուր արարքներով մի պղծվեք, որովհետեւ նման արարքներով պղծված ժողոուրդներին ես ձեր առջեւից պիտի վանեմ-վտարեմ: Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձավ. Ես վեր հանեցի երկրի անօրենությունները, եւ նա զզվեց իր բնակիչներից: Պահպանեցեք Իմ օրենքներն ու Իմ բոլոր պատգամները: Ոչ տեղաբնակը, ոչ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած պանդուխտը այդ պղծությունները երբեւէ չգործի, որովհետեւ այդ պղծությունները կատարեցին ձեզնից առաջ այստեղ ապրած մարդիկ, եւ երկիրը պղծվեց:

Խուսափեցեք նմանների կատարած պիղծ արարքներից, որպեսզի երկիրը ձեր գործած արարքների համար ձեզնից նողկանք չզգա, ինչպես որ նողկանք զգաց ձեզնից առաջ այստեղ ապրած սերունդներից:  Ով որ կատարի նման պիղծ արարքներ, նա պիտի վերացվի իր ժողովրդի միջից: Յուրաքանչյուրը, ով կատարի այդ պղծություններից որեւէ մեկը, պիտի սպանվեն, պատիժն ստանալով իրենց ժողովրդից: Այստեղից է նաեւ Աստծո օրենքի քարկոծումով սպանումը, որ ժողովուրդն էր ըստ օրենքի իրագործում /հեղ./:

Կատարեցեք Իմ պահանջները, որպեսզի չկատարեք այն բոլոր օրինազանցությւոնները, որ ձեզանից առաջ կատարվել են, եւ մի պղծվեք դրանցով, քանզի ԵսԵմ ձեր Տեր Աստվածը:

Վերցված է «Աստվածաշունչը` միասեռականների եւ նրանց համար սահմանված ահեղ դատաստանների մասին» գրքույկից:

Ղեւտացիների 13-22:30

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ