25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Առանց Քրիստոսի՝ մահ

«Եվ իմ կյանքը կտամ իմ ոչխարների համար» (Հովհ. 10:15): Երբ որ ոչխարներին վտանգ է սպառնում, բարի հովիվն իր կյանքն է դնում իր ոչխարների համար: Մենք պիտի հասկանանք, որ առանց Քրիստոսի մեր կյանքին իրական վտանգ է սպառնում՝ մահը: Սա իրական ու անխուսափելի սպառնալիք է: Դրա համար նա իր կյանքը դրեց, որ վերանորոգի մարդկային բնությունը: Երանի ամեն […]

Եվ անզգամը իր սրտում ասաց, թե` Աստվա՛ծ չկա

Եվ անզգամը իր սրտում ասաց, թե` Աստվա՛ծ չկա. անօրենությամբ ապականվեցի՛ն նրանք ամենքն էլ. մե՛կն էլ չմնաց, որ քաղցրություն ցուցաբերի մեզ: Տերը երկնքից նայեց տեսնելու՝ մարդկանց որդկանց մեջ կա՞ մի իմաստուն, որ Աստծուն խնդրի: Միասին ամե՛նքն էլ խոտորվեցին և միասին էլ անպիտանացա՛ն: Քաղցրություն գործող մե՛կը չմնաց՝ ո՛չ իսկ մեկ հոգի: Եվ նրանք, ովքեր անօրենության գործեր են […]

Դժվար բան է, բայց այդ դեպքում է Աստված տալիս

«Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս» (Ա Պտ. 5:5): Իրական խոնարհությունն այն է, որ երբ քեզ խոնարհեցնում է դիմացինդ, դու ընդունում ես դա: Դժվար բան է: Բայց Աստված խոնարհներին շնորհ է տալիս, օգնում է: Ու խոնարհությամբ զինաթափում եք չարին: Արմեն Հարեյան

Ձեր պատճառով հեթանոսներն անարգում են Աստծու անունը

Երբ Հիսուսը լճի մյուս կողմը՝ գերգեսացիների երկիրը եկավ, նրա դեմ ելան երկու դիվահարներ, որոնք դուրս էին եկել ժայռափոր գերեզմաններից։ Սրանք այնքան կատաղի էին, որ որևէ մարդ այդ ճանապարհով չէր համարձակվում անցնել։ Սրանք աղաղակեցին՝ ասելով. – Ի՞նչ ես ուզում մեզանից, Հիսո՛ւս, Աստծո՛ւ Որդի, եկար, որ ժամանակից առաջ տանջե՞ս մեզ։ Նրանցից քիչ հեռու խոզերի մի մեծ երամակ […]

Սիրո՞ւմ ես Հիսուս Քրիստոսին

«Սիմո՛ն, Հովնանի որդի, սիրո՞ւմ ես Ինձ» (Հովհաննես 21:15) Հարությունից հետո Հիսուս երրորդ անգամ հայտնվեց առաքյալներին, ովքեր Գալիլիայի լճակում ձուկ էին որսում և նրանց համախմբեց Իր շուրջ։ Ապա հարցրեց Պետրոսին, թե սիրո՞ւմ ես Ինձ։ Այս հարցը երեք անգամ կրկնվեց։ 1. Հնարավոր է, որ Հիսուս ցույց տվեց ձկներն, ուռկանը, նավակը և հարցրեց. «Սիրո՞ւմ ես Ինձ այս ամենից […]

Սրանք են, որ պղծում են մարդուն և ոչ թե անլվա ձեռքերով ճաշ ուտելը

Հիսուսին մոտեցան փարիսեցիներ ու Օրենքի ուսուցիչներ, որոնք Երուսաղեմից էին եկել, և ասացին. – Ինչո՞ւ են քո աշակերտները անտեսում մեր նախնիների ավանդույթը։ Օրինակ՝ ճաշելուց առաջ չեն լվանում իրենց ձեռքերը։ Հիսուսը պատասխանեց նրանց. – Իսկ դուք ինչո՞ւ եք անտեսում Աստծու պատվիրանը՝ ձեր ավանդույթը պահելու համար. քանի որ Աստված ասում է. «Մեծարի՛ր քո հորը և մորը». և մի […]

Երբ է Տերը բժշկում

Ապա այդտեղից ելնելով՝ Հիսուսը գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը։ Եվ ահա քանանացի մի կին, որ այդ կողմերից էր, եկավ Հիսուսի մոտ և բարձրաձայն ասաց. – Տե՛ր, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ, աղջիկս տանջվում է չար ոգուց։ Բայց Հիսուսը պատասխան չտվեց նրան։ Այն ժամանակ աշակերտները մոտեցան և աղաչելով ասացին. – Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից։ […]

Ինչ որ մեր կյանքում տեղի է ունենում Աստծո կամքո՞վ է

«Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Եվ Նա ասաց՝ արի՛։ Եվ Պետրոսը նավակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկավ Հիսուսի մոտ։ Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցավ։ Եվ երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»: (Մատթեոս 14:22-36) Քրիստոս գալիս է հանդարտեցնելու փոթորիկը, իսկ մենք մեր թերահավատությամբ բորբոքում ենք այն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի