12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում

«Մի՛ ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկաս 10:16-20) Տիրոջ աշակերտները քարոզչությունից վերադառնալիս Քրիստոսին ներկայացրեցին իրենց հաջողությունները, թե ինչպես չար ոգիները հնազանդվում էին իրենց Աստծո անունով։ Իսկ Քրիստոս նրանց պատվիրեց, որ ոչ թե դրա համար ուրախանան, այլ որ իրենց անունները գրված են երկնքում։ Քրիստոսի […]

Աստվածաշունչը` սիրո մասին

Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են։ Եթե մարգարեության պարգև ունենամ, կարողանամ բոլոր խորհուրդների խորքը թափանցել ու հասնեմ ամբողջական գիտության, և եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ ուժեղ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ։ Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ […]

Սուրբ Հոգին օգնության է հասնում

Հիսուս ասում է. -Կգա ժամանակ, երբ ով որ ձեզ սպանի, պիտի կարծի, թե Աստծուն ծառայություն է մատուցում: Մարդիկ այս բաները կանեն ձեզ, որովհետև չճանաչեցին ո՛չ Հորը և ո՛չ էլ ինձ: (Հովհաննեսի ավետարան 16:2-3) Ինձ այնպես է թվում, թե ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է…  Եվ գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը հեծում […]

Հիսուսը բռնեց նրա ձեռքից, վեր բարձրացրեց

Երբ նրանք մյուս աշակերտների մոտ եկան, տեսան, որ մի մեծ բազմություն է հավաքվել նրանց շուրջը, և Օրենքի ուսուցիչները վիճում են նրանց հետ։ Ամբողջ ժողովուրդը, հազիվ նրան տեսած, զարմացավ և վազեց նրա մոտ՝ ողջունելու նրան։ Հիսուսը հարցրեց իր աշակերտներին. -Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ։ Ժողովրդի միջից մեկն ասաց Հիսուսին. -Վարդապե՛տ, քեզ մոտ եմ բերել որդուս, […]

Մենք բոլորս էլ պիտի կանգնենք Քրիստոսի ատյանի առաջ

Միշտ վստահությամբ ենք լցված և գիտենք, որ այնքան ժամանակ, քանի դեռ այս մարմնի մեջ ենք բնակվում, դուրս ենք մնում մեր իսկական տնից, հեռու՝ Տիրոջից, որովհետև հավատով ենք ապրում՝ առանց տեսնելու նրան։ Բայց վստահություն ունենք և առավել ևս կուզենայինք դուրս գալ այս մարմնից և լինել Տիրոջ մոտ։  Ուստի մնանք այս մարմնի մեջ, թե հեռանանք, մեր միակ […]

Ինչպես ենք վերաբերվում մարդկանց

«Չա՛ր ծառա, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի, որովհետև աղաչեցիր ինձ. պետք չէ՞ր, որ դու էլ ողորմեիր քո ծառայակցին, ինչպես ես ողորմեցի քեզ»։ (Մատթեոս 18:32–33) Ծառան իր տիրոջը պարտք էր միլիոնավոր ոսկի, տեսնելով, որ ի վիճակի չէ վճարել պարտքը և անսալով ծառայի խնդրանքին՝ ներեց ամբողջ պարտքը։ Նույն այդ ծառան սակայն չներեց իր ծառայակցին, ով չնչին գումար […]

Աստված հարցնում է

«Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ։ Վարդապետ,  աչքերս թող բացվեն» (Մարկ․10։ 51)։ Այս խոսքը ես վերցրել եմ Մարկոս Ավետարանչի 10-րդ գլխի 51 համարից։ Որպեսզի կարողանանք լիովին հասկանալ, թե այս խոսքերով, Հիսուս ի՞նչ էր ուզում ասել կույրին, որը հավատքով դիմել էր նրան իր աչքերը բացելու համար, մեջ եմ բերում Մարկոս Ավետարանչի 10-րդ գլխի 46-52 համարները․ «Եվ […]

Ողորմիր մեզ, որ դեռ չգիտենք, թե` առանց Քեզ ոչինչ անել չենք կարող

Խոսենք Աստծու հետ մեր գործերի մասին: Տեր Աստված, աղաչում ենք մեծապես ներիր մեզ, որ արդարություն ենք փնտրում առանց Քեզ, ճշմարտություն ենք փնտրում առանց քեզ, հաշվեհարդար ենք տեսնում առանց քեզ, հաղթանակ ենք գոռում առանց Քեզ: Ներիր մեզ, որ երբեմն վիրավորում և մերժում ենք Քո ուղարկած օգնության ձեռքը: Ողորմիր մեզ, որ դեռ չգիտենք, թե` առանց Քեզ ոչինչ […]

Աստված խոստանում է բուժել երկիրը, եթե

Տեր Աստված այսպես է ասում ժողովրդին. «Եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, զղջա, աղոթի եւ իմ երեսը փնտռի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց եւ կբուժեմ նրանց երկիրը։ Այժմ իմ աչքերը բաց կլինեն,  եւ իմ ականջները՝ սուր, որ լսեմ այս տեղում կատարվող աղոթքը»։  2 Մնացորդաց 7:14 […]

Ինչու է անհրաժեշտ ծածուկ աղոթելը

«Երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթեոս 6:6) Հիսուս մերժում է ցուցադրաբար կատարվող աղոթքը և բարեգործությունը։ Հենց սրա համար էր քննադատում փարիսեցիներին։ Տերը սովորեցնում է, որ հոգևոր կյանքում ցանկացած բան, հատկապես կարևոր իրողությունները կորցնում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված