14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Ողորմիր մեզ, որ դեռ չգիտենք, թե` առանց Քեզ ոչինչ անել չենք կարող

Խոսենք Աստծու հետ մեր գործերի մասին: Տեր Աստված, աղաչում ենք մեծապես ներիր մեզ, որ արդարություն ենք փնտրում առանց Քեզ, ճշմարտություն ենք փնտրում առանց քեզ, հաշվեհարդար ենք տեսնում առանց քեզ, հաղթանակ ենք գոռում առանց Քեզ: Ներիր մեզ, որ երբեմն վիրավորում և մերժում ենք Քո ուղարկած օգնության ձեռքը: Ողորմիր մեզ, որ դեռ չգիտենք, թե` առանց Քեզ ոչինչ […]

Աստված խոստանում է բուժել երկիրը, եթե

Տեր Աստված այսպես է ասում ժողովրդին. «Եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, զղջա, աղոթի եւ իմ երեսը փնտռի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց եւ կբուժեմ նրանց երկիրը։ Այժմ իմ աչքերը բաց կլինեն,  եւ իմ ականջները՝ սուր, որ լսեմ այս տեղում կատարվող աղոթքը»։  2 Մնացորդաց 7:14 […]

Ինչու է անհրաժեշտ ծածուկ աղոթելը

«Երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթեոս 6:6) Հիսուս մերժում է ցուցադրաբար կատարվող աղոթքը և բարեգործությունը։ Հենց սրա համար էր քննադատում փարիսեցիներին։ Տերը սովորեցնում է, որ հոգևոր կյանքում ցանկացած բան, հատկապես կարևոր իրողությունները կորցնում են […]

Ամենակարեւորը մահը չէ

Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում և եթե մեռնում ենք Տիրոջ համար ենք մեռնում, ինչը նշանակում է, որ կյանքի մեջ լինի, թե մահվան մեջ, պատկանում ենք Տիրոջը։ (Հռոմ. 14:8) Հաճախ մարդկանց հետ զրուցելիս տպավորությունն այն է, որ մարդկային կյանքի ամենակարևոր իրադարձությունը մահն է. հենց մարդը հանդիպում է մահվան իրողությանը, կամ՝ մտածում դրա մասին, կարծես […]

«Տեսեք` ինչ եմ արել ուրիշների համար և ինչ կարող եմ անել ձեզ համար»

«Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք» (Մատթեոս 11:3) Հովհաննես Մկրտիչը կյանքի մայրամուտին իր աշակերտներին ուղարկում է Քրիստոսի մոտ հարցնելով. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»։ Հիսուս պատասխանում է. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ դուք լսեցիք և տեսաք. կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հառնում, և աղքատներին քարոզւում […]

Ճանաչիր սատանային

Սատանային լավ ճանաչեք: Նա ձեզ չի ասում, թե հեռացեք Աստծուց, քանզի գիտե, որ քրիստոնյայի համար սա անընդունելի է, գրում է Բարսեղ Կեսարացին: Նա խաբուսիկ հնարքներով է փորձում հասնել իր նպատակին: Այսօր քեզ հրամցնում է հաճույք ու համարավետություն ու ասում, հետաձգիր Աստուծո գործը, վաղը կանես: Նույն բանը կրկնվում է վաղը նրանց համար, ովքեր այսօր ողջ մնացին: […]

Քրիստոսն է կերակրողը

Հիսուսն իր մոտ կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց. – Խղճում եմ այս բազմությանը, որովհետև ահա երեք օր է, որ ինձ մոտ են և այլևս ոչինչ չունեն ուտելու։ Չեմ ուզում տուն ուղարկել նրանց, որպեսզի չլինի թե ճանապարհին ուշագնաց լինեն։ Աշակերտներն ասացին. – Հիմա այս ամայի վայրում որտեղի՞ց գտնենք այսքան բազմությանը կշտացնելու հաց։ Հիսուսը պատասխանեց նրանց. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի