19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Աստված խոստանում է բուժել երկիրը, եթե

Տեր Աստված այսպես է ասում ժողովրդին.

«Եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, զղջա, աղոթի եւ իմ երեսը փնտռի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց եւ կբուժեմ նրանց երկիրը։ Այժմ իմ աչքերը բաց կլինեն,  եւ իմ ականջները՝ սուր, որ լսեմ այս տեղում կատարվող աղոթքը»։ 

2 Մնացորդաց 7:14

Իսկ ժողովուրդը այսպես է աղոթում Տիրոջը` Սուրբ Պատարագի ժամանակ. Տե՛ր Աստված մեր, քո կարողությունն անքննելի է և փառքդ` անհասանելի, ողորմությունդ անչափ է և գթությունդ` անբավ: Դու քո առատ մարդասիրությամբ նայիր քո այս ժողովրդին և այս սուրբ տաճարին: Մեզ և մեր աղոթակիցներին առատապես ցուցաբերիր քո ողորմությունն ու գթությունը: Քանզի քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.Ամեն:

Ուրեմն մեր Տերը ողջ ժողովրդից է ակնկալում այս աղոթքը, ոչ թե միայն Պատարագի մասնակիցներից:

Ծովիկ Դավթյանի հանրագրից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ