20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում

«Մի՛ ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկաս 10:16-20)

Տիրոջ աշակերտները քարոզչությունից վերադառնալիս Քրիստոսին ներկայացրեցին իրենց հաջողությունները, թե ինչպես չար ոգիները հնազանդվում էին իրենց Աստծո անունով։ Իսկ Քրիստոս նրանց պատվիրեց, որ ոչ թե դրա համար ուրախանան, այլ որ իրենց անունները գրված են երկնքում։

Քրիստոսի աշակերտները մեզ նման մարդիկ էին. նրանք էլ վիճում էին, վախենում, հպարտանում…բայց գիտեին նաև վստահել։ Առաքյալները հետևեցին Քրիստոսին թողնելով ամեն ինչ, թեև չգիտեին, թե իրենց ինչ է սպասվում։ Նրանք չար ոգիներն էին հանում, բուժում հիվանդներին՝ հավատալով Քրիստոսին ու մանկան պես ուրախանալով իրենց հաջողության համար։

Ահա այդ վստահությունն է մեզ պակասում։ Ճիշտ բան անելու համար մեզ պետք է ապացույց, թե կարող ենք դա անել։ Մեզ համար բավական չէ իմանալ, որ Տերը մեզ տվել է հնարավորություն լավ բան անելու, ճիշտ ապրելու։ Որպես կանոն, երբ պետք է ճիշտ որոշում կայացնենք, միանգամից ասում ենք, որ դա հնարավոր չէ, փոխարենը վստահելու Աստծո խոսքին։ Իսկ երբ Աստված տալիս է «ապացույցը» և մեզ մոտ ինչ որ բան հաջողվում է, ոչ թե փառք ենք տալիս Աստծուն, այլ հպարտանում մեր ձեռքբերումով։

Վատ չէ, երբ մենք ուրախանում ենք մեր հաջողություններով, չէ՞ որ Աստված, երբ ստեղծեց աշխարհն ասաց. «Լավ է»։ Մենք էլ կարող ենք հաջողության դեպքում ասել. «Լավ է», բայց նաև պետք է ավելացնենք. «Փառք քեզ Տեր, ամեն բանի համար փառք քեզ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ