Ինչպես ենք վերաբերվում մարդկանց
«Չա՛ր ծառա, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի, որովհետև աղաչեցիր ինձ. պետք չէ՞ր, որ դու էլ ողորմեիր քո ծառայակցին, ինչպես ես ողորմեցի քեզ»։ (Մատթեոս 18:32–33)
Ծառան իր տիրոջը պարտք էր միլիոնավոր ոսկի, տեսնելով, որ ի վիճակի չէ վճարել պարտքը և անսալով ծառայի խնդրանքին՝ ներեց ամբողջ պարտքը։ Նույն այդ ծառան սակայն չներեց իր ծառայակցին, ով չնչին գումար էր պարտք իրեն։ Արդյունքում արժանացավ արդար դատաստանի։
Աններող ծառայի այս առակը մեզ սովորեցնում է, որ եթե ցանկանում ենք Աստված մեզ ների, մենք էլ պիտի մարդկանց ներել կարողանանք։ Վստահաբար մեր մեղքն Աստծո առաջ ավելի մեծ է, քան մարդկանց մեղքը մեր հանդեպ։
Փոխարենը գուշակելու, թե Աստված ինպես է մեզ վերաբերվում, ուշադիր լինենք, թե մենք ինչպես ենք վերաբերվում մարդկանց. ինչպես մենք ենք վերաբրվում մարդկանց, նույն կերպ Աստված է վերաբերվում մեզ։ Չմոռանանք, որ Աստված ոչ միայն ողորմած է, այլ նաև արդար։ Մենք պետք է փորձենք Աստծուց սովորել ողորմած լինել, բայց չմոռանանք Տիրոջ արդարության մասին։
Տեր Եսայի քահանա Արթենյան