23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հեղափոխություն ԱԹՍ-ների ոլորտում․

«Տեխկուլտը»-ի ներկայացմամբ՝ Ռուսաստանում ստեղծում են ԱԹՍ, որը հնարավոր կլինի տպել 3D տպիչի վրա անմիջապես ռազմաճակատում։ Նովոսիբիրսկի «Սպեկտր» նախագծային բյուրոյի կոնստրուկտորները ձեռնամուխ են եղել ինքնաթիռի տիպի բանակային նոր հարվածային անօդաչու թռչող սարքի ստեղծմանը, որը պատրաստվելու է 3D տպագրության միջոցով անմիջապես հատուկ գործողության անցկացման շրջաններում։

Ընդ որում, արտադրության համար կիրառելի է երկրորդային հումքը։ Ինչպես պարզաբանել է «Սպեկտրի» ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Անդրեյ Բրատենկովը, ներկայումս ընթանում է անօդաչու թռչող սարքերի տվյալների փորձնական հավաքումը՝ 30 կիլոմետր աշխատանքային հեռահարության տարբերակով։ Արդեն այս տարվա դեկտեմբերին նախագծողները պատրաստվում են սկսել թռիչքային փորձարկումները։

Նախատեսվում է, որ սարքը կտպագրվի ճակատային գծին մոտ գտնվող տարածքներում արդյունաբերական 3D տպիչով, որի չափսերը չեն գերազանցում 1 x 1 մետրը, իսկ նյութը կլինի պլաստիկ բյուրեղները կամ պլաստիկ երկրորդային հումքը՝ բեկորների, փշրանքների և այլնի տեսքով:

Այս անօդաչու թռչող սարքը կունենա մոտ 10 կգ օգտակար ծանրաբեռնվածություն, և դրա գրեթե բոլոր բաղադրիչները կլինեն ռուսաստանյան արտադրության: Դրա շնորհիվ նոր արտադրանքը զգալիորեն ավելի էժան կլինի, քան նույն դասի նմանատիպ անալոգները։

Սկզբնաղբյուր՝ news.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ