02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Չեդոմիր Տոմչիչը կխաղա ”Արարատում”

”Արարատը” պայմանագիր է ստորագրել սերբ հենակետային կիսապաշտպան Չեդոմիր Տոմչիչի հետ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2014/2015 մրցաշրջանի ավարտը: 27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Սերբիայի ”Վոյվոդինա”, ”Ցեմենտ”, ”Յավոր” և ”Ինջիյա” թիմերում:

Մեծ երկրները շատ լավ հասկանում են՝ ինչով է պայմանավորված Հայաստանի որոշումը

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքական լուրջ զարգացումներ են տեղի ունենում միայն Ուկրաինայի շուրջ, մյուսները սպասողական վիճակում են: ՛՛Այդ առումով Հայաստանը բացառություն չէ, արձակուրդային ընթացքն իր դերը խաղում է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նշեց, որ չնայած շփան գծում, սահամնամերձ գյուղերում կարկոցներն չեն դադարում, սակայն ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված փոփոխություն պետք չէ ակնկալել […]

”Մոյեսն ինձ քանդված թիմ է թողել”. Վան Գալ

”Մանչեսթեր Յունայթեդի” գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը գտնում է, որ ակումբի նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն իրեն թողել է քանդված թիմ: ”Մոյեսը թողել է ինձ քանդված թիմ: Բավական է նայել թիմին, և պարզ է դառնում է, որ այստեղ կան որակյալ ֆուտբոլիստներ. Ռունի, Վան Պերսի, Էռնանդես, Ուելբեկ, նաև Մատան, Ֆելայինին և Էրրերան: Շատ ֆուտբոլիստներ խաղում են […]

Խոսքը Ռուսաստանի և արևմուտքի միջև նոր ”սառը պատերազմի” մասին չէ. Օբամա

Խոսքը Ռուսաստանի և արևմուտքի միջև նոր ”սառը պատերազմի” մասին չէ: Այս մասին, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հայտարարման ժամանակ, նշել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: Հանդես գալով Սպիտակ տանը՝ Օբաման նոր միջոցառումները կապել է հուլիսի 17-ի՝ Մալայզիական ավիաուղիների օդանավի  ողբերգական կործանման հետ: ”Մենք կարգելափակենք Ռուսաստանի Դաշնությունից որոշակի ապրանքների եւ էներգետիկ հատվածում տեխնոլոգիաների արտահանումը: Մեր պատժամիջոցները կտարածվեն […]

Այդ մարդիկ պարզապես շատ են ուզում փողոց դուրս գալ. ՛՛Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի՛՛ շտաբ

Ներկայացնում ենք ՛՛Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի ազատության՛՛ Ֆեյսբուքյան էջի հայտարարությունը: ՛՛Հայեր ջան. բոլոր նրանք, ովքեր մտահոգ են Լևոն Հայրապետյանի ճակատագրով, խնդրում եմ ուշադիր կարդալ այս տեղեկատվությունը Այն մարդիկ, ովքեր հայտարարել են հուլիսի 31-ին երթ անցկացնելու մասին` այդ ամենն անում են խիստ անկազմակերպ. Այսինքն, նախ իրենց ցանկությունը չեն համաձայնեցրել Լևոն Հայրապետյանի ընկերների, մտերիմների հետ` “Ի պաշտպանություն […]

Փողոցային առևտուրը նոր թափ է առել

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այսօր Երևանում կանաչ տարածքները վերանում են, ու այդ վայրերում կառուցվում են ամառանոցներ: ՛՛Անընդհատ նոր սրճարաններ են կառուցում ծառերի հաշվին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Պողոսյանը նշեց, որ անհանգստացնող է նաև այն, որ փողոցային առևտուրը նոր թափ է առնում մայրաքաղաքում: ՛՛Սա չարիք է, […]

Մեծացել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին դիմողների թիվը

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) մեկնարկել է 2012թ. հուլիսի 1-ից։ Այն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։ Ծրագրի տարեկան բյուջեն 200 միլիոն դրամ է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշում է, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ մասնագետներ կարողանում են իրենց առաջնային գիտական խնդիրները լուծել, […]

Լեւոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը

Մոտրոսկայա տիշինա կալանավայրում գտնվող հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը: Նրան կարողացել են ուշքի բերել անուշադրի սպիրտի օտգնությամբ: Այդ մասին տեղեկացնում է Artsakh Today լրատվական կենտրոնը: Վկայակոչելով Հայրապետյանի ազգական Գուրգեն Հայրապետյանին, աղբյուրը նշում է, որ գործարարը իրեն ծայրահեղ վատ է զգում և չի կարողանում շփվել փաստաբանների հետ:  “Նման ձեւով պատժել հիվանդ մարդուն` անմարդկային […]

Արամայիս Գրիգորյանը ստուգայց է անցկացրել Սյունիքի մարզում գործող փոքր ՀԷԿ-երում

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի, Ագարակ և Կապան քաղաքային համայնքների և ՀՀ ԲՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ, այցելել է մարզի հանքարդյունաբերող ընկերությունների` Զանգեզուրի ՊՄԿ ՓԲԸ-ին, Դանդի Փրիշս Մեթալս Կապան ՓԲԸ-ին, ինչպես նաև Ագարակի ՊՄԿ ՓԲԸ-ին  պատկանող պոչամբարներ: Արամայիս Գրիգորյանը տեղում ծանոթացել է տիրող իրավիճակին և առկա խնդիրներին, լսել ազդակիր համայքների ղեկավարների մտահոգություններն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ