15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այդ մարդիկ պարզապես շատ են ուզում փողոց դուրս գալ. ՛՛Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի՛՛ շտաբ

Ներկայացնում ենք ՛՛Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի ազատության՛՛ Ֆեյսբուքյան էջի հայտարարությունը:

՛՛Հայեր ջան. բոլոր նրանք, ովքեր մտահոգ են Լևոն Հայրապետյանի ճակատագրով, խնդրում եմ ուշադիր կարդալ այս տեղեկատվությունը

Այն մարդիկ, ովքեր հայտարարել են հուլիսի 31-ին երթ անցկացնելու մասին` այդ ամենն անում են խիստ անկազմակերպ. Այսինքն, նախ իրենց ցանկությունը չեն համաձայնեցրել Լևոն Հայրապետյանի ընկերների, մտերիմների հետ` “Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի” միասնական շտաբի հետ: Նաև պարզվեց, որ երթի կազմակերպիչ համարվողները այդ երթին բոլորովին պատրաստ չեն:

Այսինքն, չկան համապատասխան պաստառներ, չկա այն դիմումը, որը պետք է հանձնվի ՌԴ դեսպանատանը: Իրենք էլ չգիտեն, թե բացի թևեր թափահարելուց ինչ պահանջ են ներկայացնելու և ինչպիսի շեշտադրմամբ: Այդ մարդիկ պարզապես շատ են ուզում փողոց դուրս գալ: Սրանից ուզում են օգտվել ժողովրդի վստահությունը վողուց կորցրած քաղաքական ուժեր ու գործիչներ: Պարզ է չէ, Լևոն Հայրապետյանն այն մարդն է, որին շատերն են սիրում, հարգում, և այդ ՛՛որոշները՛՛ որոշել են հասարակական այդ սիրո ու հարգանքի ալիքի վրա մարդկանց հրապարակ բերե:

Այսինքն, մարդիկ իրենց քաղաքական նպատակների համար են ուզում ծառայեցնել երթը: Սա անբարոյականություն է: Սիրելի հայեր` “Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի” միասնական շտաբն արդեն արել է իր հայտարարությունը , որ դեմ է նման անկազմակերպ, հախուռն ու այլ նպատակներ հետապնդող երթի կազմակերպմանը: Ձեռնպահ մնանք ինքնակոչներին միանալուց ու չվտանգենք մեր հայրանակցին՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ