15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Փողոցային առևտուրը նոր թափ է առել

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այսօր Երևանում կանաչ տարածքները վերանում են, ու այդ վայրերում կառուցվում են ամառանոցներ: ՛՛Անընդհատ նոր սրճարաններ են կառուցում ծառերի հաշվին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Պողոսյանը նշեց, որ անհանգստացնող է նաև այն, որ փողոցային առևտուրը նոր թափ է առնում մայրաքաղաքում: ՛՛Սա չարիք է, որի մասին պետք է շատ խոսել: Անվտանգության, էսթետիկայի, հարմարավետության ու ճարտարապետության խնդիրներ կան: Ունենք ճոխ շըւկաներ, սակայն պատերի տակ են աշխույժ առևտուր անում, իսկ շուկան դատարկվում է: Սակայն հայ մարդն ասֆալտի վրայից է սնունդ գնում, ինչը չպիտի լինի՛՛,-նկատեց նա:

Պողոսյանի խոսքով՝ այս խնդիրները կարող է լուծել միայն քաղաքային իշխանությունը, սակայն չի անում: Ինչ վերաբերում է սննդին, ապա Պողոսյանը նշեց, որ ամենավտանգավորը հիմա կաթնեղենն ու երշիկեղենն են, իսկ պատրաստի վաճառվող աղցաններն էլ պետք է գնել այնքան, ինչքան հնարավոր է ուտել մոտակա ժամանակներում:

Սպառողների միության նախագահն ընդգծեց, որ բարեբախտաբար, պաղպաղակից թունավորման դեպքեր չկան, բայց այս ոլորտում էլ խնդիր կա: ՛՛Պաղպաղկի վրա պետք է փակցված լինեն արտադրության ու պիտանելիության ավարտի ժամկետները, սակայն չկան՛՛:  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ