27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Հայաստանը պատրաստակամ է

Մարտի 31-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ և գործընկեր երկրների մոտեցումներն ու ակնկալիքներն Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարական հանդիպմանը և գագաթնաժողովին ընդառաջ: Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծեց ԵՄ աջակցությամբ ընթացող բարեփոխումների գործընթացները խորացնելու, ԵՄ հետ քաղաքական, տնտեսական երկխոսությունը և ոլորտային […]

Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին կքննարկվի Հայոց ցեղասպանության բանաձևը

Գերմանիայի խորհրդարանում (Bundestag) որոշում է կայացվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ապրիլի 24-ին մեկ ժամանոց նիստ հրավիրել: Թուրքական ընդդիմադիր «t24.com.tr» լրատվակայքի համաձայն՝ նիստի ժամանակ պետք է քննարկվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի բանաձև, որի նախապատրաստման համար բունդեսթագում ներկայացված չորս կուսակցությունների պատգամավորներից հատուկ ոչ պաշտոնական աշխատանքային խումբ է ձևավորվել, գրում է ermenihaber.am-ը: Գերմանական «Tagesspiegel» պարբերականը տեղեկացնում է, […]

«Տեսնում են, որ սայլը տեղից չի շարժվում»

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց, որով բարելավվելու է կառուցապատման ներդրումային դաշտը, կրճատվելու են անհարկի գործառույթները: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասաց, որ որոշմամբ ներկայացվում է գլխավոր հատակագծերի հասատման, առանձին դրույթների փոփոխան և մանսավորապես հողերի կատեգորիաների կամ նպատակային նշանակության փոփոխության կամ հողամասերի գործառնական նշանակության փոփոխության վերաբերող գործառույթները: Նախարարը նշեց, որ այս որոշումով զգալիորեն կրճատվում են այս գործառույթները, […]

Եվս մեկ վարկ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ 2014թ. դեկտեմբերի 19-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախագծի շրջանակներում ՎԶԵԲ-ը Հայաստանի Հանրապետությանը կհատկացնի 3.5 մլն եվրո գումարի չափով վարկ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8.07 մլն եվրո: Ծրագիրը […]

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս»

Այսօր Հայաստանի Հանրապետական Կուսակցության ծննդյան օրն է, կուսակցությունը ստեղծվել է 1990 թվականի ապրիլի  2-ին: Այս կապակցությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Facebook-ի իր էջում: «Այսօր իմ հարազատ կուսակցության ծննդյան օրն է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձավ 25 տարեկան: Լինելով անկախ Հայաստանում ստեղծված և գրանցված առաջին քաղաքական կուսակցություն` նրա պատմությունը անբաժանելի է հայ ժողովրդի նորագույն պատմության […]

Դուք այդպես գրում եք, բայց չեք հետևում. վարչապետը՝ նախարարներին

Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Սամվել Ֆարմանյանի, Խոսրով Հարությունյանի, Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի, Մարգարիտ Եսայանի՝ օրենս­դրական նա­­խա­­­ձեռ­նու­թյան կար­­գով ներ­­կայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայ­աստանի Հան­րա­պե­տության օրեն­քի նախագիծը: Արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ օրենսգիրքը սահմանում է, որ որևէ քաղաքացու անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության որևէ […]

Տղամարդու հորմոններով հավեր. Ժամանակ

Թեեւ անցած տարի համապատասխան ծառայության կողմից իրականացված փորձաքննությունները փաստեցին, որ Բրազիլիայից ներկրված հավերի մի քանի տեսակներ իրենց մեջ առողջության համար վտանգավոր բաղադրիչներ են պարունակում, մասնավորապես այդ հավերը հարստացված էին տղամարդկանց հորմոններով եւ ձեւականորեն որոշակի խմբաքաբակ հավաքվեց շուկայից, սակայն այսօր էլ մի շարք խանութներում դրանք վաճառվում են:  Թերթը նշում է, որ այս հավերը ոչ միանգամից, բայց […]

Արամ Հարությունյանն ազատվեց պաշտոնից, նրան կփոխարինի Ծառուկյանի փեսան

Կառավարության այսօրվա նիստում Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն ազատվեց իր պաշտոնից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Հարությունյանն այլ աշխատանքի է անցնելու: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Կարապետ Գուլոյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ:  Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ Գուլոյանի նշանակման հարցը պայմանական է, քանի դեռ նախագահը չի ստորագրել նախկին մարզպետի՝ պաշտոնից հեռանալու հարցը: Հիշեցնենք, որ […]

Վերահաս պայթյունի նախազգուշացում. Առավոտ

Հայաստան եկոց ֆինանսական հոսքերը շարունակում են նվազել: Այս տարվա փետրվարի տրասնֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան եկած եւ գնացած գումարների դրական տարբերությունը կազմել է 27,5 մլն. դոլար: Սակայն ամենաուշագրավն այն է, որ տրանսֆերտի ընդհանուր ծավալների անկման պայմաններում Հայաստանից գումարների ոչ առեւտրային արտահոսքի չափերը շարումակում են պահպանվել: Ավելին, կոնկրետ Ռուսաստանի դեպքում ոչ առեւտրային գումարների փոխանցման գումարների ծավալները […]

Կիպրոսի խորհրդարանում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը

Այսօր, ժամեր անց, Կիպրոսի խորհրդարանում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը: Այս օրինագիծը պատիժ է նախատեսում այն անձանց համար, ովքեր կժխտեն ցեղասպանությունները, պատերազմական ժամանակաշրջանում եւ մարդկության դեմ հանցագործությունները: Հարկ է նշել, որ օրինագիծը խորհրդարան է ներկայացրել կիպրահայ համայնքի ներկայացուցիչը, այն քրեական պատասխանատվություն է պահանջում կատարված բոլոր ցեղասպանությունների ժխտման ժամանակ: Եթե Կիպրոսի խորհրդարանը կողմ քվեարկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված