08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս»

Այսօր Հայաստանի Հանրապետական Կուսակցության ծննդյան օրն է, կուսակցությունը ստեղծվել է 1990 թվականի ապրիլի  2-ին: Այս կապակցությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Facebook-ի իր էջում:

«Այսօր իմ հարազատ կուսակցության ծննդյան օրն է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձավ 25 տարեկան: Լինելով անկախ Հայաստանում ստեղծված և գրանցված առաջին քաղաքական կուսակցություն` նրա պատմությունը անբաժանելի է հայ ժողովրդի նորագույն պատմության ոչ միայն քսանհինգ, այլև նախորդած տարիներից:

ԽՍՀՄ ժամանակներում ընդհատակյա պայքար Հայսատանի ինքնիշխանության համար, ԿԳԲ նկուղներ, բանտեր, զրկանքներ և զոհեր, Արցախյան գոյամարտ, անկախ Հայաստանի պետականաշինության առաջին քայլեր, ազգային բանակ, պատասխանատվություն երկրի ապագայի համար:

Անդամակցելով ՀՀԿ-ին արդեն հեռավոր 2001 թվականին` ականատեսն ու մասնակիցն եմ եղել իմ երկրոդ ընտանիք դարձած կուսակցության փոփոխություններին, տրանսֆորմացիաներին, զարգացումներին, խնդիրներին և հաջողություններին:

ՀՀԿ-ն ամուր պահում է և զարգացնում հայ քաղաքական դաշտի պահպանողական, քրիստոնեա-դեմոկրատական թևը, նպաստելով մեր երկրում գաղափարական, դասական կուսակցական համակարգի ձևավորմանը:

Հավերժ փառք և լուսավոր հիշատակ կուսկացության շարքերում Հայաստանին իրենց կյանքն ու գործունեությունը նվիրած մարդկանց` Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան:

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ