06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Խուսափում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բոլոր տեսակի շփումների ժամանակ, նույնիսկ ամենամերձավոր շրջապատի հետ զրույցի ընթացքում, երբ խոսք է գնում քաղաքականությունից, միանգամից թեման փակում է և թույլ չի տալիս շարունակել: Այլ կերպ ասած՝Գագիկ Ծառուկյանը քաղաքական թեմաներով զրույցներից խուսափում է անգամ ընտանիքում: Ինչո՞ւ է Ծառուկյանն այսքան խուսափում «քաղաքականություն» բառից՝ այն համարելով «հայհոյանք» […]

Ձերբակալել են ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին

«Հիմնադիր խորհրդարան»-ից տեղեկացնում են, որ այսօր առավոտյան ձերբակալել են «Հիմնադիր խարհրդարան»-ի անդամ, հայտնի  ազատամարտիկ Պավել Մանուկյանին և այս պահին խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի և Կարո Եղնուկյանի բնակարանները։ Մանրամասները՝ քիչ անց:

Իրավապահները խուզարկում են «Հիմնադիր խորհրդարանի» շենքը

Այսօր՝ ապրիլի 7-ին, առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ) են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ՝ Հատուկ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ:  Նրանք ներկայացրել են Հիմնադիր խորհրդարանի շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ:  Հիմնադիր խորհրդարան ժամանած փաստաբանին նրանք […]

Սևակը եղբորը կալանքից ազատելու համար պատանդ է վերցրել ոստիկանին.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ ընթանում է Սևակ Իսպիրյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ Քուչակ գյուղի 29-ամյա բնակիչ Սևակ Իսպիրյանը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 19-ն անց 50-ի սահմաններում դանակով ու փայտով զինված հարձակում է գործել ոստիկանության Ապարանի բաժնին կից պահպանության բաժանմունքի պահպանությանը հանձնված Ապարան-Երևան ջրագծի՝ Քուչակ գյուղի […]

«Բոդոլը» հայց է ներկայացրել հանգուցյալի դեմ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ դեռեւս 2014թ. փետրվարի 28-ին Արսեն Չիչյանը, որն առավել հայտնի է Բոդոլ անվամբ, դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Սերոփ-Գորիան Դեր-Բողոսյանին պարտավորեցնել որոշակի գործողություններ իրականացնել: Այս գործով դատավարությունը դեռեւս ընթացքի մեջ է: Այն դեպքում, երբ Ս. Դեր-Բողոսյանը, ով մանկապղծությանն համար 15 տարվա ազատազրկման էր դատապարտված, […]

Աստվածաշունչը Աստծո կողմից մարդուն տրված ամենալավ նվերն է. մեծերը Աստծո մասին

Henaran.am-ը շարունակում է իր  ընթերցողին ներկայացնել հանրահայտ մարդկանց տեսակետը, մեկնաբանությունը Աստծո եւ նրա՝ մարդկությանն ուղղված կյանքի խոսքի՝ ՛՛Աստվածաշնչի՛՛ վերաբերյալ` ”Մեծերը Աստծո մասին” գրքից, որտեղ ներկայացված են մարդկության պատմության մեջ իրենց գործունեությամբ անջնջելի հետք են թողած անհատների մեկնաբանություններն ու կարծիքը: ” Ես հավատում եմ, որ Աստվածաշունչը Աստծո կողմից մարդուն տրված ամենալավ նվերն է: Ամենայն գեղեցկության աշխարհի […]

Հերմինե Նաղդալյան .Կանանց և մայրերի ձայնը պիտի լսելի դառնա և կարող է ազդեցիկ լինել խղճի մտոք ապրող մարդկանց համար

     Ապրիլի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության մայրաքաղաքի ու մարզային կառույցների կին անդամները հավաքվել էին Ծիծեռնակաբերդի ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Մի քանի հազար կանանց նպատակն էր ոգեկոչել ցեղասպանության զոհերի հիշատակը և կոչով դիմել աշխարհի մայրերին ու կանանց՝ միավորելու ջանքերը ցեղասպանությունների և ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը ,,Իրատես դե Ֆակտո,,-ի կայքին տված հարցազրույցում […]

Կոտայքի նորանշանակ մարզպետին սազական չէ /վիդեո/

Ապրիլի 5-ին՝ Սուրբ Հարության տոնին, Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանը տիկնոջ հետ Պատարագին մասնակցեց Ծաղկաձորի Սուրբ Կեչառիս վանական համալիրում: Փրկչի Հրաշափառ Հարության տոնի Սուրբ Պատարագը մատուցվեց Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ: Արարողությանը, ի թիվս այլ հավատացյալների մասնակցեցին մարզի քաղաքային համայնքների ղեկավարները: Պատարագից հետո Henaran.am-ի թղթակիցը փորձեց մարզպետից ճշտել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ