26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Սահմանադրության նոր նախագիծն ունի շատ դրական առանձնահատկություններ. ՀՀԿ պատգամավոր

 «Սահմանադրության նոր նախագծի առանձնահատկությունները շատ են»,-իր կարծիքը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Դավթյանը անդրադարձավ արդեն ներկայացված Սահմանադրական բարեփոխումների տարբերակի դրական կողմերին. «Մասնավորապես խմբակցությունների դերակատարումն է էականորեն բարձրացել։ Խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու լիազորություն է ստանում, բարձրացել է նաեւ մշտական հանձնաժողովների դերը։ Բացի դրանից՝ մեր գործող Սահմանադրությամբ ԱԺ-ն ներկայացվում է […]

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ Բելգիային մեղադրում են «պատմական ճշմարտությունները խեղաթյուրելու», Թուրքիային «անհիմն մեղադրելու» մեջ: Շեշտվում է նաեւ, որ բանաձևը կարող է բացասական ազդել թուրք-բելգիական երկկողմ հարաբերությունների վրա: Հիշեցնենք, որ նախօրեին Բելգիայի Ներկայացուցիչների պալատը    124 կողմ և 8 ձեռնպահ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև:  

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Ուշադրություն Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հանրապետության տարածքում` Հուլիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Հուլիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Ի՞նչ են տանելու ազատամարտիկները իրենց հետ՝ սահման

«Խաչակիրներ» ջոկատի ազատամարտիկ Շահե Աճեմյանը ֆեյսբուքի իր էջում գրառել է. «Այսօր ազատամարտիկներով ցուցակ էինք կազմում, թե ինչ ենք տանելու մեզ հետ սահման: Պարզվեց այնքան ճոխ տեսականի է ստացվում, էլ ասելու չէ: Ակամա հիշեցի. տարիներ առաջ, երբ մի արկղ «տուշոնկան» և «կիլկին» , «Արին Բերդն» ու «Կոսմոսը»  ճոխություն էր մեզ համար»,-գրել է Աճեմյանը:

«Վերջում երեխային դանակով էր սպանել…» /վիդեո/

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը զարմանում է, որ Պերմյակովը կարող էր 20 օրվա զինծառայող լինելով ազատ ել ու մուտ անել Գյումրի քաղաքում: Այդ մասին այսօր նա խոսեց «Հենարան» մամուլի ակումբում կայացած հանդիպման ժամանակ: «22 փամփուշտ է կրակած եղել: Էտ 22-ի կրակոցը ընենց դղրդյուն է հանում, որ կողքի հարևւանները դուրս կթռնեին, […]

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպելու հանձնառությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Էնդրիուն (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Հայաստան և Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ և նշել, որ դրա շրջանակում հանդիպումներ են ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, հան դիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, […]

Երևանյան մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ծնողների հաշվի՞ն.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տևական ժամանակ է, ինչ երևանյան մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Հիմնականում վերանորոգում են մանկապարտեզների խոհանոցները: Ենթադրվում է, որ այս գործընթացը պայմանավորված է Հայաստանի մարզային մանկապարտեզներում արձանագրված թունավորման դեպքերով: Հենց այս պատճառով էլ Երևանի վարչական շրջանների ղեկավարները մանկապարտեզների տնօրեններին հրահանգել են շուտափույթ վերացնել խոհանոցներում առկա թերությունները և դրանք համապատասխանեցնել սանիտարահիգիենիկ […]

Լիլիթը հրաժարվել է վճարել տաքսու ուղեվարձը և մոր ու եղբոր հետ դաժան ծեծի ենթարկել վարորդին.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթանում է Լիլիթ Մանուկյանի, նրա մայրիկ Անուշի ու եղբայր Արմենի գործի դատական քննությունը: Ընտանեկան այս խմբի գործողություններից տուժել է տաքսու վարորդ Դանիել Պ.-ն: Լիլիթն ու նրա մայրը մեղադրվում են տուժողի առողջությանը թեթև վնաս հասցնելու, Լիլիթը նաև՝ գույքին վնաս հասցնելու համար, իսկ Լիլիթի […]

Օսիպյանի եղբորորդու գործում էլ է Պերմյակովը մեղավոր.Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. Անցյալ տարի հունիսի 1-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության մեջ մեղադրվող Երեւանի փոխոստիկանապետի երղբորորդու` Սեդրակ Օսիպյանի գործով վերջին փորձաքննության արդյունքները դեռեւս հայտնի չեն: «Չնայած արդեն մոտ երեք ամիս է անցել»,- ասաց Ս. Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: Թե ինչն է պատճառը, որ սույն գործով նախաքննությունն այսչափ հետաձգվում է, փաստաբանը հետեւյալ պատճառաբանությունը ներկայացրեց. «Մեր գործով զբաղվող […]

Նախարարի պորտֆելը ՀՅԴ-ին կտա՞ն.Իրատես de facto

«Իրատես de facto» թերթը իր «Ասում են, թե…» խորագրի ներքո գրում է. «…թե իշխանության կուլիսներում որոշված է՝ արդարադատության նախարար կդառնա ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը օգոստոսի վերջերին: Սակայն, որքան էլ պարադոքսալ է, հենց նույն ՀՅԴ-ում են մասնակիորեն «տարակուսած» այդ հեռանկարից: Բանն այն է, որ Հրանտ Մարգարյանը ցանկանում է նոր կադրերով մտնել կոալիցիա, «քյարթ» ՀՅԴ-ականները ասում են՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ